ՆԱՏՕ-ի երկրները բախվել են հակաօդային պաշտպանության համակարգերի պակասի հետ․ Էստոնիայի պաշտպանության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC

ՆԱՏՕ-ի երկրները բախվել են հակաօդային պաշտպանության համակարգերի պակասի հետ․ Էստոնիայի պաշտպանության նախարար

15:07 03.09.2024

ՆԱՏՕ-ի բոլոր երկրները չեն կարող ամբողջությամբ պաշտպանվել բալիստիկ հրթիռներից, քանի որ բախվում են հակաօդային պաշտպանության համակարգերի պակասի հետ, ERR հեռուստաալիքին ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։

Պևկուրը մասնավորապես նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների համար հակաօդային պաշտպանության կարողությունների ամրապնդումը չափազանց կարևոր է։

«Դեֆիցիտը, որն իրականում մեծ խնդիր է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար, բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու կարողությունն է, այսինքն՝ մինչև 20 կիլոմետր բարձրության և 150-200 կիլոմետր հեռավորության վրա հրթիռներ խոցելու կարողությունը», – ասել է նախարարը:

Էստոնիայի պաշտպանության նախարարն ավելի վաղ ասել էր, որ Էստոնիան կարող է ավելացնել պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի նոր պաշտպանական ծրագրի վրա, ռազմական հզորությունն ուժեղացնելու համար:

Մայիսին Financial Times-ը, հղում անելով դաշինքի պաշտպանական ծրագրերին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի երկրներն ունեն հակաօդային պաշտպանության համակարգերի միայն 5%-ը, որոնք անհրաժեշտ են իրենց արևելյան թևը պաշտպանելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

21:21 27.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

BACK_TO_TOP