Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Վայոց ձորի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+16.09 oC

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Վայոց ձորի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

10:10 05.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզ և ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ջերմուկ քաղաքը, որտեղ ծանոթացել է Եղնիկի արձան մոտեցնող ճանապարհի և դիտահրապարակի կառուցման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 232 մլն դրամ: Արդյունքում՝ կլինի 1,6 կմ բարեկարգ ճանապարհ, դիտահրապարակ, որը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Կատարված է շինարարական աշխատանքների 92 %-ը, ավարտը նախատեսվում է 2025թ.-ին: Ներկայացվել է նաև Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերի լուսավորության ապահովման սուբվենցիոն ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 34 մլն դրամ, որից 20,6 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ. Սարգսյանի անվան զբոսայգում և Ազատամարտիկների պուրակում իրականացված բարեկարգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 74 մլն դրամ, Կառավարությունը հատկացրել է 33 մլն 363 հազար դրամ։

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Ջերմուկի Շահումյան փողոցից դեպի ըմպելասրահ տանող ճեմուղու վերանորոգման, բարեկարգման, տաղավարների և տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 94 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Կառուցվել է 20 տաղավար, վերանորոգվել և բարեկարգվել է 180 մ ճեմուղի: Կառուցվել է նաև տեղեկատվական կենտրոն։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Ջերմուկի Շահումյանի, Վ․ Վարդանյանի, Մյասնիկյանի, Մելիք Ադամյանի և Չարենցի փողոցների վերականգնման, բարեկարգման աշխատանքները՝ ընդհանուր 4,1 կմ հատված: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 704 մլն դրամ:

Ջերմուկ համայնքում մասնավոր հատվածի կողմից իրականացնում են նաև «Գլաձոր» առողջարանի հիմնանորոգման աշխատանքները: Ներդրումային ծրագրի արժեքը մոտ 7.5 մլրդ դրամ է: Արդյունքում հիմնովին կհիմնվի բարձրակարգ հյուրանոց՝ նախատեսված 200 անձի համար: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թ.-ին:

Վարչապետն այցելել է Ջերմուկի Ազատամարտիկների պուրակ և ծանոթացել այնտեղ իրականացված բարեկարգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 30 մլն դրամ, որից 13,8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Գործադիրի ղեկավարին մանրամասներ են ներկայացվել նաև Ջերմուկի Մաշտոցի փողոցի 2,4 կմ հատվածի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Ծրագրի արժեքը կազմել է ավելի քան 732 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել նոյեմբերին:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Գնդեվանքը, որտեղ քայլարշավային արահետի 1,7 կմ հատվածի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 117 մլն դրամ է, աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: Նշվել է նաև, որ բարեկարգված քայլարշավարանը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Միաժամանակ, ընթացքի մեջ են Սբ. Աստվածածին եկեղեցու և որմնանկարների վերականգնման աշխատանքները, որոնք նախաձեռնել է ԿԳՄՍ նախարարությունը:

Վարչապետը ծանոթացել է նաև /Մ-2/ – Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի համար Կառավարությունը հատկացրել է 790 մլն 900 հազար դրամ։

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Գոմքի միջնակարգ նորակառույց դպրոցում: 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 694 մլն դրամ: Դպրոցում կառուցվել է հանդիսությունների սրահ՝ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ դա Գոմք գյուղի ողջ պատմության ընթացքում կատարված ամենամեծ ներդրումն է, որը կարելի է պատմական իրադարձություն համարել: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է՝ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության 16 մլն դրամի պետական աջակցության ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը սկսել Գոմք բնակավայրից: Վարչապետի գնահատմամբ՝ այն պետք է լինի հասցեական և նպաստի  գյուղերի զարգացմանը:

Հաջորդիվ Կառավարության ղեկավարն այցելել է Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի մանկապարտեզ, որի առաջին մասնաշենքի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի արժեքը 64 մլն դրամ է, որից մոտ 45 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Հիմնանորոգված մանկապարտեզը նախատեսված կլինի 200 սանի համար: Կատարվել է շինարարական աշխատանքների 78 %-ը:

Վայք համայնքի Շահումյան փողոցում ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 396,8 մլն դրամ, որի 45 %-ը կազմել է պետական մասնաբաժինը՝ 187,5 մլն դրամ։ Աշխատանքներն ավարտված են, ասֆալտապատվել է 1850 գծմ ճանապարհ, փոխված են բոլոր ենթակառուցվածքները:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել Վայքի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի վերանորոգման և վերակառուցման ծրագրի վերաբերյալ: Կենտրոնի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է 183,7 մլն դրամ:

1,5 մլրդ դրամ է հատկացվել նաև Մ-2/ (Արենի)- Խաչիկ – Գնիշիկ – Եղեգնաձոր միջպետական նշանակության ավտոճանապարհի 12 կմ հատվածի հիմնանորոգման համար:

Նիկոլ Փաշինյանը եղել է Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի մարզամշակութային կենտրոնում, որտեղ բարերարի կողմից իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Իր հերթին Կառավարությունը կենտրոնին հատկացրել է 58 մլն դրամի մարզական գույք:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղի Չեսար Օրբելյանի 14-րդ ապարանք (Չեսարի դարպաս): Նշվել է, որ 2024 թ․ԿԳՄՍ նախարարության պատվերով (11 մլն դրամ) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբն իրականացրել է պեղումներ ապարանքի և հարակից փոքր եկեղեցու տարածքներում։ Նախարարության պատվերով կազմվում է նաև Չեսարի ապարանքի և հարակից փոքր եկեղեցու վերականգնման նախագիծը (մոտ 9.6 մլն դրամ)։ Վերականգնման աշխատանքները նախատեսված են 2026 թվականից։

Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել նաև Եղեգիսի դպրոցի նոր շենքի բացման արարողությանը: Ավելի քան 737 մլն դրամ արժողությամբ ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոց, ապաստարան, հանդիսությունների սրահ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ: Նիկոլ Փաշինյանը, դիմելով ներկաներին, նշել է՝ Կառավարությունը ոչ մի գյուղում դպրոց չի փակում, այլ բոլոր գյուղերի համար կառուցում է ժամանակակից պայմաններին համապատասխանող դպրոցներ: Վարչապետն ընդգծել է, որ թեև այս դպրոցը Եղեգիսում է, բայց Եղեգիսը խոշորացված համայնքն է և այլ բնակավայրի երեխաների պատշաճ ուսումնառությունը նույնպես այստեղ կկազմակերպվի: Նշվել է նաև, որ Կառավարությունը կլուծի այլ բնակավայրերից եկող աշակերտների տրանսպորտային խնդիրները:

Վարչապետը նորակառույց դպրոցի աշակերտներին մաղթել է. «Նախ հարստացեք գիտելիքով, հետո այդ գիտելիքի կիրառմամբ հարստացեք և հարստացրեք նաև ձեր պետությունը: Շենքն ընդամենը մի անշունչ առարկա է և դուք եք, որ պետք է ապրեցնեք շենքը, դուք եք, որ պետք է ապրեցնեք միջավայրը, ավելի աշխույժ և ավելի լավ ապրեցնեք համայնքը, մարզը և հանրապետությունը:

Փա՛ռք նահատակներին,
Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Եվ կեցցե՛ կյանքը, որ պիտի հաղթի և հաղթում է Հայաստանի Հանրապետությունում, և այս շենքը կյանքի հաղթանակի մի շատ կարևոր և մեծ օրինակ է»:

Այնուհետև վարչապետն այցելել է Շատինի միջնակարգ դպրոց: Կառավարությունը 209 մլն 980 հազար դրամ է հատկացրել Շատինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների սրահի վերակառուցման համար: Ծրագրի իրականացման արդյունքում դպրոցն ունի նոր մարզադահլիճ և հանդիսությունների սրահ մինչև 100 աշակերտ/տեղ նախագծային հզորությամբ:

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները ներկայացնելիս՝ նշվել է, որ իրականացվում են վթարային վիճակում գտնվող կամրջի կրող կոնստրուկցիաների ամրացման և հենապատերի հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 94 մլն դրամ։ Աշխատանքները կավարտվեն 2025 թվականին:

Արենի համայնքի Արփի բնակավայրում 1-ին փողոցի 700 գծմ հատվածի ասֆալտապատման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 116.5 մլն դրամ, որից 54,4 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։

Իսկ Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում 25-րդ փողոցի, 3-րդ փողոցի վերջնամասի և 1-ի փողոց 4-րդ փակուղու ասֆալտապատման աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքի 45 %-ը՝ 33 մլն 750 հազար դրամ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 75 մլն դրամ է: Արդյունքում՝ բնակավայրում ասֆալտապատվել է 450 գծմ և սալարկված է 180 գծմ ճանապարհ:

Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում նաև Արենի համայնքի Արենի բնակավայրի փողոցներում: Ծրագրի շրջանակում իրականացվում են՝ դեպի եկեղեցի- 2811.1 մ², համայնքապետարան-738.6 մ², կամուրջ տանող-1786,96 մ² հատվածների բարեկարգման աշխատանքներ, կենտրոնական խաչմերուկից դեպի մաքրման կայան կոյուղագծի, մաքրման կայանի կառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 500 մլն դրամ է, միջոցները տրամադրել է Կառավարությունը: Կատարված է շինարարական աշխատանքների 40 %-ը, ավարտը նախատեսված է հաջորդ տարի:

Արենի համայնքի Արենի բնակավայրում «ՋիԷյՋեմ-Արմենիա» զարգացման հիմնադրամը կառուցել է մանկապարտեզ՝ շուրջ 1,3 մլրդ դրամի ներդրմամբ։ Նորակառույց մանկապարտեզը կլինի մինչև 120 սան/տեղ նախագծային հզորությամբ։ Այն կունենա 4 տարիքային և 2 մսուրային խումբ:

Արենի համայնքի Ռինդ բնակավայրում Նիկոլ Փաշինյանն այցելել է Կառավարության աջակցությամբ «Նոա օֆ Արենի» ՍՊԸ-ի կողմից հիմնված 20 հա խաղողի ինտենսիվ այգի: Նշվել է, որ 8 տարիների ընթացքում այգիների և գործարանի հիմնման և ընթացիկ ծախսերի համար ներդրվել է մոտ 3 մլրդ դրամ։ Ընկերությունը շուկայում է իր ՆՈԱ, Արկուռի, Արևունի և ԹԱԹ ապրանքանիշերով այս պահին արտահանում է արտադրանքն ավելի քան տաս երկրներ։ Հիմնական շուկաներն են՝ ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ, Բրազիլիա։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թ-ին։ 2017-2018 թթ․ ընկերությունն Արենի համայնքի Ռինդ և Աղավնաձոր գյուղերում գնել է 45 հա խաղողի այգի: Աշխատանքները մեկնարկել են 2019 թ.-ին։ Պետական աջակցման ծրագրի շրջանակում հիմնվել է 20 հա ինտենսիվ խաղողի այգի։ Այս նպատակով տրամադրվել է սուբսիդավորված վարկ՝ 172 մլն դրամի չափով։ 2023 թ.-ից 65 հա այգում խաղողը մշակվում է օրգանիկ եղանակով, 2025 թ․ ավարտին նախատեսվում է օրգանիկ սերտիֆիկատի ստացում։ Պետական աջակցման ծրագրի շրջանակում 65 հա այգում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու նպատակով տրամադրվել է 99 մլն դրամ վարկ, որն այս պահի դրությամբ ամբողջովին մարվել է։

Վարչապետ Փաշինյանի վերջին կանգառը եղել է Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցման շինհրապարակը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 343,4 մլն դրամ է, որի 80 % -ը՝ 274,7 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Նորակառույց մանկապարտեզ նախատեսված կլինի 60 սանի համար: Ներկայումս կատարվել է աշխատանքների մոտ կեսը, մյուս մասը կիրականացվի մինչ տարեվերջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

21:30 27.05.2025

Առաջարկվում է ավելի թափանցիկ եւ արդյունավետ դարձնել հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների գործընթացը

ԱԺ մայիսի 27-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտում գործող հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին սկզբում գրանցվել հանձնաժողովում, որից հետո դրանք հնարավորություն կունենան իրենց ազդեցության […] ...

BACK_TO_TOP