Նախատեսվում է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Նախատեսվում է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունը

15:14 05.09.2024

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Եվրաջասթը հիմնադրվել է 2002 թվականին: Այն ԵՄ անդամ 27 պետությունների ու դրանից դուրս համագործակցող պետությունների իրավասու մարմինների հետ միջազգային իրավական համագործակցությունը խթանող համաեվրոպական մարմին է: Նշվել է, որ ներկայում կառույցի հետ համագործակցում է նաեւ ԵՄ-ից դուրս գտնվող 8 երկիր:

Զեկուցողի խոսքով 2021 թվականին Եվրոպական միությունը նախաձեռնել է ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, դրա քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրաջասթի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցությունները: Երկար քննարկումներից հետո 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը, եւ ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում ստորագրել է համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ հաղորդակցությունը եւ համագործակցությունն իրականացնելու նպատակով:

Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստրոս:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավոր Արսեն Թորոսյանը կարեւորել է համաձայնագրի վավերացումը՝ դա գնահատելով նաեւ որպես եվրոպական ինտեգրմանն ուղղված քայլերից մեկը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե արդյոք համաձայնագիրը նպատակ ունի պաշտպանելու նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքները ԵՄ երկրներում, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կարգավորում ենք ավելի մանրամասն եւ առավել խիստ անձնական տվյալների պաշտպանությունն այս համաձայնագրի շրջանակում, բնականաբար, մենք ակնկալում ենք արդեն մեր քաղաքացիների վերաբերյալ եվրոպական կողմի դաշտում գտնվող տեղեկատվության առավել բարձր պաշտպանության մեխանիզմներ, որոնք այսպես թե այնպես կապահովվեին իրենց ստանդարտներին համահունչ: Բայց հիմա դրանք ձեւակերպում են ստանում միջպետական համաձայնագրի տեսքով, ուստի, Ձեր հարցի պատասխանը կլինի՝ այո»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

22:26 27.05.2025

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներ

Մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Ե. Գրիգորյանի վարած «Range Rover» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Ա. Նազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshayn.com-ը, վթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու […] ...

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

22:17 27.05.2025

ՏԿԵ նախարարն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, համայնքապետերի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և այլ պատասխանատուների հետ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակներ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառն Ագարակ-Ոսկեվազ հանգույցն է եղել, որից հետո այցելել են Արուճ-Կաքավաձոր-Ագարակավան հանգույց, ինչպես նաև Աշտարակ-Թալին հատվածի 62 […] ...

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

22:09 27.05.2025

Արման Եղոյանը կարևորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ բազմակողմ գործակցությունը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 27-ին հանդիպել է Լեհաստանի Սենատի անդամ Գաբրիելա Մորավսկա Ստանեցկայի հետ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: Ողջունելով «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովի շրջանակում Երեւան ժամանած հյուրին՝ Արման Եղոյանն արժեւորել է Լեհաստանի հետ փոխգործակցությունը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությունից՝ հայ խորհրդարանականը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ […] ...

SHANTNEWS

22:00 27.05.2025

SHANTNEWS

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

21:52 27.05.2025

Նման բան երբեք չեմ տեսել․ Զիդանը՝ Յամալի խաղի մասին

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հիացած է «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի խաղով, հաղորդում է Foot Mercato-ն: «Ինձ համար «Ինտերի» դեմ կիսաեզրափակչում նրա ելույթն աննախադեպ էր, նման բան երբեք չեմ տեսել: Անհավանական է տեսնել, որ որևէ մեկն այդպես յուրացրել է ֆուտբոլը: Բոլորս վայելում ենք Յամալի խաղը: Դրա համար է, որ նա այժմ բոլոր […] ...

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

21:44 27.05.2025

Հանձնաժողովի անդամները հանդիպել են ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսին

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Միքայել Թումասյանը եւ Դավիթ Դանիելյանը մայիսի 27-ին հանդիպել են Եվրոպայի խորհրդի Տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Կոնգրեսի փորձագիտական կենտրոնի ծրագրերի ղեկավար Ռոբերտա Բատիստան եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի […] ...

BACK_TO_TOP