12:34 17.09.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2 մլն դրամի չափով: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
«Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.
հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․3 մլն դրամ տուգանք,
հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․15 մլն դրամ տուգանք,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․6 մլն դրամ տուգանք,
մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․1 մլն դրամ տուգանք,
մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․84 մլն դրամ տուգանք,
մթերային խանութ, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․66 մլն դրամ տուգանք,
շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․9 մլն դրամ տուգանք,
բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, ոսկերչության, թանկարժեք քարերի մշակման, տնտեսական ապրանքների խանութի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5․64 մլն դրամ տուգանք,
այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք։
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 11 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 345 հարկ վճարողների ցանկը»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...