Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցի

23:00 04.12.2024

Վրացի ոստիկանները ստուգում են Ռուսթավելի պողոտա մեկնող մարդկանց, որտեղ երեկոյան ժամերին ցույցեր են անցկացվում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Մասնավորապես, ոստիկանները կանգնեցնում են մարդկանց մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ, ստուգում են պայուսակներն ու փաթեթները։ Նշվում է, որ ոստիկանության գործողություններն առաջացրել են մի շարք քաղաքացիների դժգոհությունը, մի քանի հոգի բերման են ենթարկվել։

Իր հերթին ոստիկանությունից լրագրողներին հայտնել են, որ իրենք մակերեսային ստուգում են իրականացնում, ինչը թույլ է տալիս «Ոստիկանության մասին» օրենքով։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ վերջին օրերին ագրեսիվ ցուցարարների պատճառով վիրավորվել է ավելի քան 150 ոստիկան։

Բողոքի ցույցերը Վրաստանում սկսվել են այն բանից հետո, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է հետաձգել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համար

23:59 27.05.2025

Պետաջակցության ծրագիր՝ մեղվաբույծների համար

Պետությունը պատրաստ է մինչև 40 հազար դրամ տալ յուրաքանչյուր նոր գնված մեղվափեթակի ու առողջ, ժրաջան մեղվաընտանիքի համար: Աջակցության այս ծրագրով մեղվաբույծները կարող են ավելի շատ ու բարձրարժեք մեղր ստանալ, մեծացնել արտահանման ծավալները: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Պարեկների կողմից ձերբակալված երիտասարդի ավտոմեքենայում ատրճանակ կար

23:57 27.05.2025

Պարեկների կողմից ձերբակալված երիտասարդի ավտոմեքենայում ատրճանակ կար

Երևանի պարեկները մայիսի 24-ին՝ ժամը 23.10-ին, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արին-Բերդի փողոցում ձերբակալել և «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է պայուսակ, որի մեջ եղել է ատրճանակի նմանվող առարկա։ Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

23:55 27.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են ծառայություններ մատուցել Հայաստանի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 30-ին ծառայություններ կմատուցվեն Արմավիրի և Արարատի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 10:30-12:30-ը, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում՝ Փշատավանի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 13:30-15:30-ը, Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում՝ Ջանֆիդայի համայնքապետարանի հարևանությամբ։ Ժամը 10:30-16:00-ը, Արարատի մարզի Արարատ համայնքում՝ Արարատի համայնքապետարանի հարևանությամբ։ Հիշեցնենք, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի

23:53 27.05.2025

Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է․ անդրադարձ նմանօրինակ դեպքերի

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով […] ...

«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում

23:51 27.05.2025

«Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացվել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն «Երևանյան երկխոսություն 2025»-ի շրջանակում անցկացրել է «Վերականգնումից դիմակայություն. դեպի COP 17 և ավելին» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումը միավորել էր պետական, միջազգային ու տեղական գործընկերների՝ քննարկելու վերականգնվող բնության և դիմակայուն համայնքների կառուցման առաջատար փորձը, հատկապես՝ Հայաստանի նախապատրաստությունները 2026 թվականին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաշխարհային […] ...

Դավթաշենի առաջին թաղամասում հիմնեցինք նոր այգի․ Տիգրան Ավինյան

23:49 27.05.2025

Դավթաշենի առաջին թաղամասում հիմնեցինք նոր այգի․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Դավթաշենի առաջին թաղամասում՝ շուրջ 1 հեկտար տարածքի վրա, երևանցիների և հարակից դպրոցի աշակերտների հետ միասին հիմնել է նոր այգի։ «Այն կդառնա նոր, կանաչ ու հաճելի միջավայր բոլորի համար։ Տնկել ենք 87 արժեքավոր ծառ, տարածքն ապահովված է ոռոգման համակարգով»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP