Խաղաղությունն այլընտրանք չունի, մեր ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից. Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+21.09 oC

Խաղաղությունն այլընտրանք չունի, մեր ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից. Միրզոյան

14:15 06.12.2024

Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի փոխվարչապետ, ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի, գործընկերների հետ։

ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի իր ելույթին, Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։

«Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որոշակի առաջընթաց է գրանցվել երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, ԱԳ նախարարն ասել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։

Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Արարատ Միրզոյանը մասնակցել է նորդիկ-բալթյան երկրների՝ ԱԳ նախարարների և ձևաչափում ներգրավված մյուս երկրների ներկայացուցիչների առաջին անգամ կազմակեպվող հանդիպմանը, որի արդյունքներով հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

14:48 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերը

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

14:42 07.05.2025

Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով: «Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու […] ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

14:31 07.05.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: ...

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

14:20 07.05.2025

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություն

Մայիսի 7-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Համերաշխության փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե […] ...

Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ երկու ինքնաթիռ և ութ նոր ուղիղ չվերթ  դեպի Եվրոպա

14:13 07.05.2025

Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ երկու ինքնաթիռ և ութ նոր ուղիղ չվերթ դեպի Եվրոպա

Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն Wizz Air-ը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան երկրում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Բազայի բացումը այս ձմռանը ուղևորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ […] ...

Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին մեղադրում է տնտեսական ինքնասպանության մեջ

13:58 07.05.2025

Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին մեղադրում է տնտեսական ինքնասպանության մեջ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից ամբողջությամբ հրաժարվելու ցանկությունը համեմատել է տնտեսական ինքնասպանության հետ։ «Տնտեսական ինքնասպանություն է հասնել այն կետին, երբ չկա ո՛չ գազ, ո՛չ նավթ, ո՛չ միջուկային վառելիք, ոչինչ (Ռուսաստանից – խմբ.) միայն այն պատճառով, որ Արևմտյան աշխարհի և, հնարավոր է, Ռուսաստանի ու այլ երկրների միջև ինչ-որ նոր երկաթյա վարագույր է բարձրացվում», […] ...

BACK_TO_TOP