15:02 06.12.2024
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։
Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, Էլնուր Մամեդովը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջընթացի մասին։
14:48 07.05.2025
Օրենսդրական նախաձեռնությամբ կբարձրանա տարածաշրջանում Հայաստանի տարանցիկ դերըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների ոլորտը: Համաձայնագրով արձանագրվող փոփոխությունները ստորագրվել են 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում: ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու […] ...
14:42 07.05.2025
Կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողով: «Հայաստանում բժշկական տուրիզմի անընդմեջ զարգացումն ապահովելու, մեկ այլ մակարդակի բերելու համար էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղությամբ արդեն հասել ենք գործնական քայլեր իրականացնելու փուլին»,- կարևորելով բժշկական տուրիզմի միջազգային քարտեզում Հայաստանի ուրույն տեղն ունենալու […] ...
14:31 07.05.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցերՀունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: ...
14:20 07.05.2025
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինությունՄայիսի 7-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի Համերաշխության փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:09-ին, մարվել՝ 11:50-ին: Ավտոտնակում այրվել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և ավտոտնակի տանիքի փայտե […] ...
14:13 07.05.2025
Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ երկու ինքնաթիռ և ութ նոր ուղիղ չվերթ դեպի ԵվրոպաՀայաստանի խոշորագույն ավիաընկերություն Wizz Air-ը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան երկրում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Բազայի բացումը այս ձմռանը ուղևորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ […] ...
13:58 07.05.2025
Սլովակիայի վարչապետը ԵՄ-ին մեղադրում է տնտեսական ինքնասպանության մեջՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից ամբողջությամբ հրաժարվելու ցանկությունը համեմատել է տնտեսական ինքնասպանության հետ։ «Տնտեսական ինքնասպանություն է հասնել այն կետին, երբ չկա ո՛չ գազ, ո՛չ նավթ, ո՛չ միջուկային վառելիք, ոչինչ (Ռուսաստանից – խմբ.) միայն այն պատճառով, որ Արևմտյան աշխարհի և, հնարավոր է, Ռուսաստանի ու այլ երկրների միջև ինչ-որ նոր երկաթյա վարագույր է բարձրացվում», […] ...