10:30 28.01.2025
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Յուվենտուսի» դեմ Ա Սերիայի 22-րդ տուրի հաղթական խաղից հետո խոսել է թիմի նախկին կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության մասին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
«Ես պետք է կենտրոնանամ իմ ունեցածի վրա: Շատ լավ գիտենք, որ հունվարյան տրանսֆերային պատուհանը բարդ է: Տեսնենք՝ ինչ կլինի, բայց ես հանգիստ եմ: Մեզ մնում է միայն ամենայն բարիք մաղթել նրան ու իր ընտանիքին: Նա կատարեց իր ընտրությունը, բայց ինձ համար հաճելի չէր, որ նրա գործակալը տևական ժամանակ բանակցում էր ՊՍԺ-ի հետ: Մենք առաջ ենք շարժվում, ոչ ոք անփոխարինելի չէ»,- ասել է իտալացի մասնագետը:
Խվիչա Կվարացխելիան ՊՍԺ է տեղափոխվել հունվարյան տրանսֆերային պատուհանին: 23-ամյա ֆուտբոլիստը 4,5 տարվա պայմանագիր է կնքել փարիզցիների հետ և դարձել ֆրանսիական ակումբի պատմության մեջ առաջին վրացի ֆուտբոլիստը, ինչպես նաև 50-րդ ազգության ներկայացուցիչը:
Խվիչան «Նապոլիին» միացել էր 2022 թվականի հուլիսին, թիմի կազմում մասնակցել էր 107 խաղի, որոնցում խփել էր 30 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում:
18:18 09.08.2025
Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ ՄիրզոյանՎաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...
18:07 09.08.2025
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումըՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...
18:02 09.08.2025
Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը․ ԽաչատուրյանՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։ Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ […] ...
17:40 09.08.2025
Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհերԻսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...
17:28 09.08.2025
Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...