Չկա մի խաղացող, որը սիրում է «Բարսելոնան» այնքան, որքան նա․ Բեքհեմը՝ Մեսսիի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Չկա մի խաղացող, որը սիրում է «Բարսելոնան» այնքան, որքան նա․ Բեքհեմը՝ Մեսսիի մասին

16:14 28.01.2025

«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ իր թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ծրագրում է կարիերան ավարտելուց հետո բնակվել Բարսելոնա քաղաքում, հաղորդում է The Mirror-ը:

«Ես կցանկանայի, որ Մեսսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում, բայց Լեոն ինձ ասաց, որ մտածում է միայն «Կամպ Նոուի» մոտ ապրելու մասին: Չկա մի խաղացող, որը սիրում է «Բարսելոնան» այնքան, որքան նա»,- ասել է լեգենդար անգլիացին:

Աշխարհի չեմպիոնը MLS-ի կանոնավոր առաջնության հաղթողի կազմում հանդես է գալիս 2023 թվականից։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2003-2021 թվականներին խաղացել է «Բարսելոնայում» և կատալոնական ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

18:23 09.08.2025

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ […] ...

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան

18:18 09.08.2025

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

18:07 09.08.2025

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...

Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը․ Խաչատուրյան

18:02 09.08.2025

Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը․ Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը  ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։ Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ […] ...

SHANTNEWS

18:00 09.08.2025

SHANTNEWS

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

17:40 09.08.2025

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Իսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...

BACK_TO_TOP