17:40 28.01.2025
Նեյմարն ու Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ակումբը շնորհակալություն է հայտնում Նեյմարին այն ամենի համար, ինչ նա տվել է «Ալ Հիլյալին», և հաջողություն է մաղթում նրան հետագա կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այժմ 32-ամյա բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակում է:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Նեյմարը շուտով կվերադառնա հայրենիք, և կմիանա իր հարազատ «Սանթոսին»:
Ռոմանոն նաև հայտնում է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը խզելու արդյունքում Նեյմարը չի ստանա 65 միլիոն դոլարի չափով աշխատավարձը, բայց հանուն հարազատ ակումբ վերադարձի՝ նա պատրաստ է եղել այդ քայլին:
Նեյմարն «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին՝ ֆրանսիական ՊՍԺ-ից:
18:18 09.08.2025
Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ ՄիրզոյանՎաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...
18:07 09.08.2025
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումըՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...
18:02 09.08.2025
Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը․ ԽաչատուրյանՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։ Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ […] ...
17:40 09.08.2025
Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհերԻսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...
17:28 09.08.2025
Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում ենՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...