18:55 04.04.2025
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2026 թվականի բյուջետային հայտի նախագծերի հանրային քննարկում` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման շրջանակներում Կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը ներկայացրել է կառույցի հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնական ուղղությունները:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բյուջետային գործընթացի շրջանակներում 2026 թվականին իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր և նշված ծրագրում հաջորդ տարվա համար ընդգրկված են թվով 7 միջոցառումներ` «Քրեական գործերով վարույթի իրականացում», «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում», «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ», Փորձագիտական ծառայությունների տրամադրում «Մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակի տրամադրում», «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում», ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում:
2026 թվականի համար նախատեսվող բյուջետային հայտում ներառված հիմնական ծրագրի և վերջինիս բաղկացուցիչ մաս հանդիսացող միջոցառումների իրագործման նպատակով առաջարկվող ծախսային հատվածը կազմում է շուրջ 21.6 մլրդ դրամ, որը 2025-ի բյուջետային հատկացումների համեմատ ավելացել է գրեթե 2.7 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված փորձագիտական ծառայությունների տրամադրման և Կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցառումներով:
Այնուհետև, Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանն անդրադարձ է կատարել նախաքննական մարմնի 2026 թվականի տարեկան բյուջետային հայտի և 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման համար հիմք հանդիսացող ոչ ֆինանսական մի շարք ցուցանիշների։ Գլխավոր վարչության պետը մասնավորապես անդրադարձել է քրեական վարույթներին, ապագայում մշակվելիք իրավական ակտերին, քննիչների միջին ծանրաբեռնվածությանը վերաբերող որոշ կանխատեսելի վիճակագրական ցուցանիշների, ինչպես նաև նախանշել Կոմիտեի հաջորդող տարիների գործունեությանն ուղղված մի շարք հեռանկարային ծրագրային գերակայություններ:
Հանրային քննարկմանը մասնակցող` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Կոմիտեի ներկայացուցիչների միջև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում բանախոսները պատասխանել են բարձրացված մի շարք հարցադրումների` ընդգծելով նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի դիրքորոշումը բյուջետային հատկացումների արդյունավետ կառավարման և այդ համատեքստում կառույցի գործունեության տարբեր հատվածներում շարունակական զարգացումներ ապահովելու վերաբերյալ:
19:39 07.05.2025
Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...
19:25 07.05.2025
Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտինԱյսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...
19:14 07.05.2025
Քննարկվել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիներըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության Տեխնիկական կոմիտեի նախագահ և BBC-ի Թվային համակարգերի գլխավոր ճարտարապետ Լինդսի Քորնելին և հաղորդակցության մենեջեր Ուիլյամ Ջեքսոնին՝ քննարկելու Հայաստանում թվային ռադիոյի ներդրման տեսլականն ու առավել արդյունավետ ու ապահով ուղիները: Քննարկման առանցքում են եղել թվային ռադիոհեռարձակման ցանցերի ներդրման մոդելները՝ մասնավորապես DAB+ (Digital […] ...
19:04 07.05.2025
Հայաստան-Սաուդյան Արաբիա ոլորտային գործընկերության խորացման գործուն քայլեր են արվում. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Սաուդյան Արաբիայի շրջակա միջավայրի, ջրերի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը՝ դոկտոր Բաքր բին Աբդ Ալ-Ռահման Ալ-Տարիֆի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […] ...
18:55 07.05.2025
Վարչապետը դատապարտել է Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունըՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է օրեր առաջ Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպն ու բռնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին: «Դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը: Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաև կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է […] ...
18:47 07.05.2025
Կոտայքի մարզում 50-ամյա վարորդը «Peugeot»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշինԵրեկ՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Գագիկ Վ․-ն իր վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը հետազոտման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով […] ...