«Վեոլիա ջրի» թնջուկը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանումներ է ներկայացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+11.81 oC

«Վեոլիա ջրի» թնջուկը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանումներ է ներկայացնում

19:45 11.04.2018

SHANTNEWS-ն ապրիլի 11-ին հրապարակած «Վեոլիա ջուր» ընկերության դեմ քաղաքացիների կողմից ներկայացված բողոքների մասին նյութի վերաբերյալ պարզաբանումներ է ստացել նաև «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանից:

Քաղաքացիների 50-ից ավելի դիմում-բողոքները մեծամասամբ վերաբերում էին ջրաչափերի արտաքին տեսքի ու վնասվածքների պատճառով արված ջրի վերահաշվարկներին և կազմված ակտերին, որոնք, ըստ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Խաչատուր Մարոզյանի ներկայացրած տվյալների, կազմվել են առանց իրենց փորձագիտական եզրակացության, հետևաբար անօրինական են:

«2017թ. ընթացքում Երևանում մոտ 20.000 ջրաչափ ենք փոխարինել C դասի ջրաչափերով և միայն 642-ն են ունեցել արտաքին դեֆեկտներ՝ ապակին է եղել կոտրված, կնիքը չի եղել կամ ջրաչափը ասեղով վնասված է եղել: Այսինքն, միայն 3%-ի դեպքում է խախտում արձանագրվել, նշանակում է` քաղաքացիներn ընդհանուր առմամբ օրինապահ են»,- ասաց Մուրադ Սարգսյանը` նշելով, որ 642-ի մեծ մասն արդեն ընդունել է մեղքն ու կատարել վճարում: 

Ինչ վերաբերում է բողոքող քաղաքացիներին, ապա, ըստ Մուրադ Սարգսյանի, բոլորն էլ ստացել են համապատասխան ծանուցում այն մասին, որ կարող են 10-օրյա ժամկետում ներկայանալ և մասնակից լինել ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիայում իրենց հին ջրաչափերի ստուգմանը, սակայն մեծ մասը դրան կարևորություն չի տվել: Բոլոր ջրաչափերն իրենց թերություններով լուսանկարվում և արխիվացվում են: Ցանկության դեպքում քաղաքացիները կարող են համապատասխան դիմումի հիման վրա ստանալ այդ լուսանկարները:

«Հաշվի առնելով գործընթացի հրատապությունը, մեծ ծավալներն ու հազարավոր շինարարների ներգրավվածությունը, այո´, կարող են լինել նաև թերություններ: Մասնավորապես եղել են դեպքեր, որ մեզ հետ աշխատող կապալառու շինարար կազմակերպությունների շինարարները թերություններ են թույլ տվել, ցույց չեն տվել ջրաչափերը, վնասել են և այլն: Նման 12 դեպք է արձանագրվել, երբ շինարարը թերությունով է կատարել աշխատանքը, այդ մարդկանցից ներողություն ենք խնդրել և պարտքը չեղյալ ենք հայտարարել»,- ասաց Սարգսյանը: 

Ինչ վերաբերում է տեղում` բնակիչների ներկայությաmբ ջրաչափի վիճակի մասին արձանագրություն կազմելուն, ապա Մուրադ Սարգսյանը ասաց, որ նախկինում չեն պատկերացրել, որ կարող են նման խնդիրներ ծագել և արդեն վերջին 2-3 ամսվա ընթացքում արձանագրությունը ոչ միայն կազմվում է տեղում, այլև քաղաքացին պարտավորվում է ստորագրել, հակառակ դեպքում, արձանագրության մեջ նշվում է, որ քաղաքացին ինքն է հրաժարվել ստորագրելուց: Արդյունքում բողոքների թիվը կտրուկ նվազել է, իսկ ստուգման գործընթացին մասնակցել ցանկացողների թիվը՝ մեծացել:  

«Մենք ստուգում ենք միայն արտաքին տեսքը: Լիարժեք ստուգման դեպքում մոտ 90%-ի մոտ խախտում հաստատ կարձանագրվի, քանի որ 5 տարվա աշխատանքի համար նախատեսված ջրաչափերը ծառայել են 10-12 տարի: Եթե բնակիչները համաձայն չեն ակտի հետ, կարող են դիմում ներկայացնել: Մենք ունենք հանձնաժողով, որտեղ բոլոր դիմումները քննարկում ենք: Լինում են դեպքեր, որ մենք ենք սխալ լինում, մեր աշխատակիցն է թերացած լինում»,- պարզաբանում է Մուրադ Սարգսյանը:

«Վեոլիա ջուր» ընկերությանը պատկանող ջրաչափերի ստուգաչափման լաբորատորիայում արված փորձաքննությունից հետո վերջնական խոսքը Չափագրման ազգային ինստիտուտին (ՉԱԻ) է պատկանում, որի ստորագրությամբ էլ հաստատվում է ակտը: Մուրադ Սարգսյանը վստահեցրեց, բոլոր՝ 642 ակտերն էլ հաստատված են եղել ՉԱԻ-ի կողմից, ինչն ի սկզբանե հերքում էր «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ հիմնադիր նախագահ Խաչատուր Մարոզյանը:

Մուրադ Սարգսյանը տեղում զանգեց և ևս մեկ անգամ ճշտեց ստուգաչափման լաբորատորիայի տնօրենից ու կրկին վստահեցրեց՝ ՉԱԻ-ի ներկայացուցչի կողմից ակտերը ստորագրված են եղել:

Մենք էլ զանգեցինք Խաչատուր Մարոզյանին, ո8n ընթերցեց ՉԱԻ-ի որոշումը, սակայն Մուրադ Սարգսյանը ասաց, որ եթե կարծում են` օրենք է խախտվել, թող պաշտոնապես դիմեն, իրենք կպարզաբանեն: Խոսքը ոչ թե ներկայացուցչի բացակայության, այլ կարգի հետ անհամաձայնության մասին է, որը այլ հարթության վրա քննարկվող հարց է:

Երբ Խաչատուր Մարոզյանը ուղարկեց ՉԱԻ-ի պատասխանի լուսանկարը, Մուրադ Սարգսյանը ավելացրեց.

«Մենք որևէ խախտում թույլ չենք տվել: Կա օրենք, որով առաջնորդվում ենք, և այս հարցի վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավոող հանձնաժողովում վարչական վարույթ է հարուցվել: Մեկ ամսվա ընթացքում պարզ կլինի՝ կա՞ արդյոք խախտում մեր կողմից, թե՞ ոչ: Իսկ Մարոզյանը ընդամենը իր մեկնաբանություններն է շարադրում և ՉԱԻ-ի պատասխանի մեջ նշված չէ մեր կողմից թույլ տված խախտման մասին»,- եզրափակեց խոսքը Մուրադ Սարգսյանը: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

23:59 12.05.2025

Վեդիի նորակառույց ջրամբարում մեկնարկել է ջրալցումը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել` Վեդի և Խոսրով գետերից արդեն ամբարել են 1.7 միլիոն խորանարդ մետր: Մոտ 85 մետրանոց մեծ պատվարին հասնելու ու ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի, և արդյունավետ կերպով կլուծվի մոտ 3200 հեկտար հողերի կայուն ջրամատակարարման խնդիրը: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

23:52 12.05.2025

Մ. Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են Սարյանի 6 «խոսող» շոշափելի կտավներ. ԿԳՄՍ նախարարություն

Երբ պատմում են ցուցանմուշները. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն մեծ վարպետի ստեղծագործական ուղու վկան է, այլև մի տարածք, որտեղ նկարները շարունակում են խոսել նրա գույների լեզվով։ Այստեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է նրա կյանքի վերջին տարիներին՝ արվեստանոցը, նամակները, նույնիսկ ներկերի հոտը կարծես դեռ թարմ է։ ԿԳՄՍՆ աջակցությամբ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղադրվել են […] ...

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

23:47 12.05.2025

Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են նոր ու ժամանակակից LED լուսատուներով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:39 12.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

23:28 12.05.2025

56-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով Մալիշկա գյուղում վրաերթի է ենթարկել ոստիկանության ծառայողին

Երեկ՝ մայիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։35-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի «Նավեր» կոչվող տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Խաչիկ Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 45-ամյա Արարատ Ս․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն […] ...

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

23:16 12.05.2025

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ կարող է որոշում կայացվել յոթ տարին լրանալու դեպքում առաջին դասարան ընդունելության մասին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը, և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։ «Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով […] ...

BACK_TO_TOP