Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել

11:26 08.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ:

Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ:

Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթադոնային լուծույթի նմանվող հեղուկով տարա, որի վրայի գրառումը վնասված էր: Տղամարդը հայտնեց, որ հայտնաբերվածը հենց մեթադոնային լուծույթ է:

Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հետագա գործողություններով իրավապահները պարզեցին այն անձի ինքնությունը, որից դավթաշենցին ձեռք էր բերել մեթադոնային լուծույթը:

Մայիսի 1-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց մայրաքաղաքի Ազատ Շերենցի փողոցի բնակիչ 54-ամյա տղամարդու տանը:

Հայտնաբերվեց երկու փաթեթ` մոտ 100 գրամ կանեփի սերմի, երեք փաթեթ` ավելի քան 15 գրամ մարիխուանայի և մեկ փաթեթ` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, մոխրացած հետքերով 7 կաթուցիչ ու մեկ ծխամորճ և աղաց:

Տանտերը ձերբակալվել ու ներկայացվել է քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

19:53 08.05.2025

ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

19:46 08.05.2025

Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումները

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

19:32 08.05.2025

Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնել

Ֆուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

19:17 08.05.2025

Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառման

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...

Այրվել է բեռնատարի խցիկը

19:08 08.05.2025

Այրվել է բեռնատարի խցիկը

Մայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

18:55 08.05.2025

Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում

Այսօր՝ մայիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում […] ...

BACK_TO_TOP