Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցի լուծման ցանկացած միջնորդություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+19.4 oC

Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցի լուծման ցանկացած միջնորդություն

11:07 12.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաշմիրի հակամարտության կարգավորումը Հնդկաստանի և Պակիստանի միջև երկկողմանի հարց է և չի պահանջում երրորդ երկրների միջնորդություն։ Այս մասին հայտարարել է Սինգապուրում Հնդկաստանի գերագույն կոմիսար (ավագ դիվանագետ) Շիլպակ Ամբուլեն։

«Մեզ համար Քաշմիրը երկկողմանի հարց է, այլ ոչ թե միջազգային։ Մեզ համար «միջնորդություն» բառը տեղին չէ Քաշմիրի հարցը լուծելու համար», – ասել է նա Bloomberg TV-ին։

Ամբուլեն նաև ընդգծեl 1, որ հրադադարը ձեռք է բերվել երկու երկրների զինվորականների միջև ուղիղ բանակցությունների միջոցով, և Նյու Դելին հասել է իր գլխավոր նպատակին՝ «ոչնչացնել ահաբեկչական ճամբարները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

19:26 12.05.2025

Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ […] ...

Գերմանիան Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին ներկա գտնվելու պատրաստակամություն է հայտնել

19:16 12.05.2025

Գերմանիան Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցություններին ներկա գտնվելու պատրաստակամություն է հայտնել

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։ «Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու Ստամբուլի բանակցություններին։ Դա ներկայում մշակվում է: Ըստ էության, խոսքը գնալու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին: Սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը», […] ...

Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ

19:06 12.05.2025

Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ

Մայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ: Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ: ...

«Ինտերը» շարունակում է չեմպիոնական պայքարը

19:00 12.05.2025

«Ինտերը» շարունակում է չեմպիոնական պայքարը

Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Տորինոյին»։ Գոլերը խփել են Նիկոլա Զալևսկին ու Քրիստիան Ասլանին։ Հանդիպումը մկանային ծանրաբեռնվածության պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 77 միավորով երկրորդ տեղում է։ «Տորինոն» 11-րդն է՝ 44 միավորով։ ...

Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը կայացել է նոր ձևաչափով և ընդլայնված օրակարգով

18:54 12.05.2025

Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը կայացել է նոր ձևաչափով և ընդլայնված օրակարգով

Արդարադատության նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են նաև Խորհրդի անդամ ոլորտային գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքում Աննա Կարապետյանը շեշտադրել է, որ Խորհրդի գործունեությունը պետք է լինի կառուցողական և առարկայական՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը և երեխայի լավագույն շահի վրա հիմնված արդյունքների ապահովումը։ Աննա […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ

18:47 12.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք՝ Երևանում և Տավուշի մարզում. 1 տրանսպորտային […] ...

BACK_TO_TOP