Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.72 oC

Բեսենթ. ԱՄՆ-ն և Չինաստանը ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը

13:34 12.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Պեկինը հետաքրքրված չեն տնտեսական հարաբերությունների խզմամբ։ Նրանք ցանկանում են պահպանել և հավասարակշռել երկկողմ առևտուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սքոթ Բեսենթը։

«Երկու պատվիրակություններն էլ եկան այն եզրակացության, որ մեզանից ոչ մեկը չի ցանկանում խզում։ Բարձր մաքսատուրքերի ներդրումը դարձել է էմբարգո։ Կողմերից ոչ մեկը դա չի ցանկանում։ Մենք ցանկանում ենք առևտուր անել, այն դարձնել ավելի հավասարակշռված։ Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ մտադիր են հասնել դրան», – ասել է նախարարը Ժնևում ԱՄՆ-Չինաստան երկօրյա բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ կբարձրացնի Ուկրաինայի հարցը

20:55 12.05.2025

Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ կբարձրացնի Ուկրաինայի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում կբարձրացնի Վաշինգտոնի և Էր-Ռիադի ջանքերի հարցը՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, ինչպես նաև կքննարկի Գազայի հատվածում և Եմենում տիրող իրավիճակը։ Այս մասին «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային ներկայացուցիչ Սամուել Վերբերգը։ «Միացյալ Նահանգները թագավորությունը դիտարկում է որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման գործում […] ...

Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Գյումրիում էր

20:50 12.05.2025

Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Գյումրիում էր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել: Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անդրադարձ է կատարվել երկրաշարժից […] ...

Եթե Հնդկաստանի վրա ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, մենք կպատասխանենք ջախջախիչ հակահարվածով․ Մոդի

20:42 12.05.2025

Եթե Հնդկաստանի վրա ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, մենք կպատասխանենք ջախջախիչ հակահարվածով․ Մոդի

Հնդկաստանը դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում։ «Մենք միայն հետաձգել ենք Պակիստանի վրա մեր հարվածները։ Երբ Հնդկաստանը հարձակման ենթարկվեց, մենք համապատասխան և ջախջախիչ պատասխան տվեցինք։ Եթե Հնդկաստանի վրա ևս […] ...

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համար

20:35 12.05.2025

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցում, այդ թվում՝ նրա նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում։ «Մենք աշխատում ենք նրա (Թուրքիայի նախագահի) հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Ի դեպ, մենք պետք է որոշում կայացնենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կարող ենք հեշտությամբ մեղմացնել։ Մենք կարող ենք դրանք վերացնել, […] ...

Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ Պեսկով

20:17 12.05.2025

Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ Պեսկով

Հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ է բանակցություններ վարել, ուղղակի բանակցություններ, որպեսզի գտնվի հրադադարի ճանապարհ», – կիրակի օրը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է Պեսկովը։ Մայիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ […] ...

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

20:09 12.05.2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...

BACK_TO_TOP