Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+25.09 oC

Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ

12:48 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան մի շարք զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա մի շարք դեսպանությունների ռազմական կցորդներ։
Խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և բրիգադի հրամանատարը:
Շնորհակալություն հայտնելով գնդապետ Համլետ Լևոնյանին ու շնորհավորելով ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը զինծառայողներին է ներկայացրել բրիգադի նորանշանակ հրամանատար, գնդապետ Ռուբեն Պապյանին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է խաղաղապահներին մասնագիտական տոնի առթիվ, անդրադարձել բրիգադի անցած ուղուն և միջազգային ասպարեզում ՀՀ խաղաղապահների երկարամյա ծառայությանն ու պատվաբեր առաքելությանը, ինչպես նաև ընդգծել, որ խաղաղարար առաքելություն իրականացնող ՀՀ բանակի զինծառայողները մշտապես աչքի են ընկել իրենց պատրաստվածության աստիճանով, կամային ու մասնագիտական բարձր որակներով՝ արժանանալով վերադաս ղեկավարության ու արտասահմանի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին։
Բրիգադի մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և օրինակելի ծառայության համար պարգևատրվել են արժեքավոր նվերներով:
Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը եզրափակվել է բրիգադի զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկների խոնարհման արարողությամբ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիան և ԱՄՆ-ն համաձայնել են G7 գագաթնաժողովից առաջ լրացուցիչ բանակցությունների փուլ անցկացնել

12:43 31.05.2025

Ճապոնիան և ԱՄՆ-ն համաձայնել են G7 գագաթնաժողովից առաջ լրացուցիչ բանակցությունների փուլ անցկացնել

Ճապոնիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները համաձայնել են հանդիպել՝ G7 գագաթնաժողովից առաջ մաքսատուրքերը քննարկելու համար։ Գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հունիսի 15-17-ը Կանադայում: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ Վաշինգտոնում հանդիպումներից հետո Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան հայտարարել է, որ նրանք պլանավորում են բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել հունիսի կեսերին կայանալիք […] ...

WSJ. Թրամփը կարծում է, որ Մասկը հանճարի և երեխայի խառնուրդ է

12:40 31.05.2025

WSJ. Թրամփը կարծում է, որ Մասկը հանճարի և երեխայի խառնուրդ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականների հետ զրույցներում միլիարդատեր Իլոն Մասկին, որը վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), անվանել է «50% հանճար, 50% տղա երեխա»։ Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է The Wall Street Journal-ը (WSJ) ՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին։ Նրանցից ոմանք Թրամփից լսել էին մեկ այլ «համամասնության» մասին՝ «90% հանճար, 10% […] ...

Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է․ Կալլասը՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների մասին

12:34 31.05.2025

Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է․ Կալլասը՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները անվանել է ամենամեծ մարտահրավերը, գրում է Bloomberg-ը։ «Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է», – ասել է նա Շանհայում անվտանգության համաժողովում։ Բացի այդ, եվրոպացի քաղաքական գործիչը հիշատակել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոսքերը, որը Չինաստանը սպառնալիք էր անվանել ասիական մյուս […] ...

Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու

12:30 31.05.2025

Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քննարկում է հանրապետության ներկայիս առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանում քվեարկության միջոցով երրորդ ժամկետով պաշտոնավարման համար առաջադրելու հնարավորությունը, հաղորդում է թուրքական կառավարամետ «Türkiye» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունջն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ ժամկետով առաջադրվել, եթե խորհրդարանը որոշի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Արտահերթ […] ...

Հրդեհ Բերքանուշ գյուղում

12:30 31.05.2025

Հրդեհ Բերքանուշ գյուղում

Մայիսի 31-ին, ժամը 02:26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում գտնվող նախկին անասնագոմում ( մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի ճշգրիտ անալոգն է

12:19 31.05.2025

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի ճշգրիտ անալոգն է

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենք) ճշգրիտ անալոգն է։ Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը նշված է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի պաշտոնական պորտալում, որտեղ հրապարակվում են նորմատիվ ակտերը։ Վրաստանի խորհրդարանը օրենքն ընդունել է երրորդ և վերջնական ընթերցմամբ ապրիլի 1-ին: Ի տարբերություն «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» […] ...

BACK_TO_TOP