«ՄԱՎԵՏԱ. գյուղատնտեսություն՝ բոլորի համար». աշխատանքի տոնավաճառ Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+25.09 oC

«ՄԱՎԵՏԱ. գյուղատնտեսություն՝ բոլորի համար». աշխատանքի տոնավաճառ Երևանում

13:00 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, համագործակցելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ, Երևանում անցկացրել է աշխատանքի տոնավաճառ։

«Գյուղատնտեսություն՝ բոլորի համար» խորագրով անցկացվող աշխատանքի տոնավաճառին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, ծրագրի գործընկեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ աճող հետաքրքրությունը և ոլորտի պահանջարկին արձագանքող կրթական ծրագրերի անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքի վրա հիմնված կրթական մոդելը զգալիորեն բարձրացնում է ուսանողների գործնական պատրաստվածությունը, իսկ գործատուների հետ համագործակցությունը մասնագիտական կրթության հաջողության առանցքային պայմանն է։

«Կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ մեծացնելու հետաքրքրությունը գյուղատնտեսական ոլորտի նկատմամբ: Դրանք ուղղված են թե՛ ուսանողների ներգրավմանը, թե՛ դասավանդողների խրախուսմանը: Այդ ճանապարհով մենք ցանկանում ենք երիտասարդներին հուշել, որ պետության համար ագրարային մասնագետները պահանջված են և բարձր վարձատրվող: ՄԿՈՒ հաստատությունների գյուղատնտեսության մասնագիտություններով դասավանդողների համար նախորդ տարի առաջին անգամ իրականացվեց ատեստավորում՝ շուրջ 3 անգամ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կոչ անելով ուսանողներին պահանջկոտությամբ և պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, քանի որ ստեղծված հնարավորությունները նաև պետք է արդյունավետ իրացվեն:

ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով՝ միջոցառումն ունի սոցիալական ընդգրկունության կարևոր շեշտադրում՝ նպատակ ունենալով հատկապես կանանց և խոցելի խմբերի համար ստեղծել հավասար հնարավորություններ՝ աշխատաշուկայում ներգրավվելու, ինչպես նաև նպաստելու ավելի բազմազան և ներառական աշխատատեղերի ստեղծմանը։

Աշխատանքի տոնավաճառում առանձին տաղավարներով ներկայացել են Երևանում և Արմավիրի մարզում գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի ոլորտում գործող 20-ից ավելի գործատուներ՝ թափուր աշխատատեղերի առաջարկով։

ՄԱՎԵՏԱ ծրագրի գործընկերներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը և Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանը ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտում պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկերը՝ շեշտադրելով դուալ կրթական ուսուցման առավելությունները։

Աշխատանք փնտրող երիտասարդների ու ուսանողների համար ացկացվել է «Ապագա աշխատատեղեր. փափուկ և մասնագիտական հմտությունների դասակարգում» թեմայով սեմինար։

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Հայաստանի կառավարությունը, HEKS/EPER ՀԿ–ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ–ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ–ն:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և HEKS/EPER ՀԿ–ն՝ ՌԶԳ–ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է․ Կալլասը՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններրի մասին

12:34 31.05.2025

Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է․ Կալլասը՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններրի մասին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները անվանել է ամենամեծ մարտահրավերը, գրում է Bloomberg-ը։ «Սա մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է», – ասել է նա Շանհայում անվտանգության համաժողովում։ Բացի այդ, եվրոպացի քաղաքական գործիչը հիշատակել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոսքերը, որը Չինաստանը սպառնալիք էր անվանել ասիական մյուս […] ...

Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու

12:30 31.05.2025

Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քննարկում է հանրապետության ներկայիս առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանում քվեարկության միջոցով երրորդ ժամկետով պաշտոնավարման համար առաջադրելու հնարավորությունը, հաղորդում է թուրքական կառավարամետ «Türkiye» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Արդարադատության նախարար Յըլմազ Թունջն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ ժամկետով առաջադրվել, եթե խորհրդարանը որոշի վաղաժամկետ ընտրություններ անցկացնել։ Արտահերթ […] ...

Հրդեհ Բերքանուշ գյուղում

12:30 31.05.2025

Հրդեհ Բերքանուշ գյուղում

Մայիսի 31-ին, ժամը 02:26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում անասնագոմ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցում գտնվող նախկին անասնագոմում ( մոտ 150 քմ): Հրդեհը մեկուսացվել […] ...

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի ճշգրիտ անալոգն է

12:19 31.05.2025

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի ճշգրիտ անալոգն է

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը ամերիկյան FARA-ի (Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենք) ճշգրիտ անալոգն է։ Օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը նշված է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի պաշտոնական պորտալում, որտեղ հրապարակվում են նորմատիվ ակտերը։ Վրաստանի խորհրդարանը օրենքն ընդունել է երրորդ և վերջնական ընթերցմամբ ապրիլի 1-ին: Ի տարբերություն «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» […] ...

Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է․ Ֆաբիո Կանավարո

12:17 31.05.2025

Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է․ Ֆաբիո Կանավարո

Իտալիայի հավաքականի նախկին ավագ և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն նշել է ՊՍԺ – «Ինտեր» հանդիպման ֆավորիտին։ «Որպես իտալացի՝ հուսով եմ, որ «Ինտերը» տուն կբերի գավաթը։ Կարծում եմ՝ «Ինտերը» ֆավորիտ է, չնայած որ նրանք պետք է խաղան շատ ուժեղ թիմի դեմ։ ՊՍԺ-ն ոչ միայն ուժեղ է հարձակման մեջ, այլև հիանալի է գործում պաշտպանությունում։ Նրայնք ինձ […] ...

Մեծ Բրիտանիան մտադիր է Ռուսաստանը հայտարարել իր համար սպառնալիք

12:10 31.05.2025

Մեծ Բրիտանիան մտադիր է Ռուսաստանը հայտարարել իր համար սպառնալիք

Մեծ Բրիտանիան հունիսի 2-ին կհրապարակի ռազմավարական պաշտպանության վերանայում, որում կզգուշացնի Ռուսաստանից եկող «անհապաղ և հրատապ սպառնալիքի» մասին, հաղորդում է The Guardian-ը։«Վարչապետ Քիր Սթարմերի՝ 130 էջանոց փաստաթուղթը կզգուշացնի Ռուսաստանից եկող «անհապաղ և հրատապ» վտանգի մասին», – գրում է թերթը։ Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի անվտանգությանը սպառնացող վտանգը կբնութագրվի որպես ամենաբարձրը Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Սակայն զեկույցում չի […] ...

BACK_TO_TOP