Մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+20.09 oC

Մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ

13:30 30.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 30-ին կեսօրից հետո, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Մայիսի 31-ին, հունիսի 1-ի և 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ին կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 3-4-ի նույնքան կնվազի։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարշավայի քաղաքապետը հաղթել է նախագահական ընտրություններում՝ արտասահմանցիների քվեարկության արդյունքների հիման վրա

08:40 02.06.2025

Վարշավայի քաղաքապետը հաղթել է նախագահական ընտրություններում՝ արտասահմանցիների քվեարկության արդյունքների հիման վրա

Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրժասկովսկին հաղթել է Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ արտասահմանյան ընտրատեղամասերում։ Այս մասին են վկայում Պետական ​​ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալները՝ երկրից դուրս գտնվող ընտրատեղամասերից ստացված քվեաթերթիկների 100%-ը մշակելուց հետո։ Դրանց տվյալներով՝ իշխող «Քաղաքացիական կոալիցիայի» թեկնածու Տրզասկովսկին արտասահմանում ստացել է ձայների 63.49%-ը, մինչդեռ նրա մրցակից՝ անկախ թեկնածու Կարոլ Նավրոցկին, որին աջակցում էր ընդդիմադիր […] ...

Հրդեհ Մասիս քաղաքում․ կա տուժած

08:30 02.06.2025

Հրդեհ Մասիս քաղաքում․ կա տուժած

Հունիսի 2-ին, ժամը 03:35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

«Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ»․ Նիկոլ Փաշինյանի գրառումը

08:25 02.06.2025

«Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ»․ Նիկոլ Փաշինյանի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «8 Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ, եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի: 9 Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ, եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին: 10 Երբ դու երեւաս, նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես. Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց, եւ հուրը նրանց կը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 02.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:05 02.06.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 1-ին, ժամը 20:24-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 141-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների […] ...

Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

07:51 02.06.2025

Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 […] ...

BACK_TO_TOP