20:17 11.06.2025
2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 958,8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նկատմամբ այն աճել է 1,6 տոկոսով: Բուսաբուծության ոլորտում արձանագրվել է 455,6 մլրդ դրամ, որն աճել է 0,9 տոկոսով, իսկ անասնաբուծության ոլորտում՝ շուրջ 503,2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նկատմամբ աճել է 2,2 տոկոսով: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 11-ի համատեղ նիստում, որի ընթացքում քննարկվում էր 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը:
«Եթե մենք գյուղատնտեսական համախառն արտադրանքին ավելացնում ենք նաեւ ձկնաբուծությունը, ապա կարող ենք ասել, որ համախառն գյուղատնտեսական արտադրանքը կազմել է շուրջ 1 տրիլիոն 20 մլրդ դրամ, եւ ընդհանուր գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի աճ է գրանցվել 1,9 տոկոսով»,- հավելել է զեկուցողը:
Փոխնախարարի խոսքով այս ցուցանիշների վրա դրական ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերն ու միջոցառումները:
Գյուղատնտեսության 2024 թվականի հաստատված բյուջեն կազմել է 44,5 մլրդ դրամ, ճշտված բյուջեն եղել է 41,9 մլրդ դրամ: Ճշտված բյուջեի նկատմամբ կատարողականը կազմել է 97 տոկոս՝ 40,7 մլրդ դրամ:
Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ նախարարությունն իրականացնում է 5 ծրագիր՝ 39 միջոցառումով:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
22:38 13.06.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածըՀիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Այս մասին հայտնելե ն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:32 13.06.2025
ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համապատասխան՝ հարվածի հետևանքով ոչնչացվել են այնտեղ գտնվող ուրանի արտադրության և հարստացման օբյեկտները, լաբորատորիաները և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։ ...
22:26 13.06.2025
Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասինՆոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա […] ...
22:14 13.06.2025
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […] ...
22:04 13.06.2025
Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: ...