Օրենքում առաջարկվող փոփոխություններն ուղղված են լեզվի կանոնարկմանն ու ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Օրենքում առաջարկվող փոփոխություններն ուղղված են լեզվի կանոնարկմանն ու ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը

16:28 11.06.2025

Փոփոխությունները շատ կարեւոր են, որոնք ուղղված են լեզվի կանոնարկման եւ ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Կարեւոր հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկումը, որի կարգավորման բացակայության ազդեցությունը դիտվում է տարբեր ոլորտներում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսպես է գնահատել «Լեզվի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք քննարկման է ներկայացրել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:

Նախարարը նշել է, որ «Լեզվի մասինե օրենքում առաջարկվող փոփոխությունները կոչված են համապատասխան լիազորող նորմ սահմանելուն, որը Կառավարությանը հնարավորություն կտա հաստատել պետական փաստաթղթաշրջանառության եւ օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված եւ փոխառված հասկացությունների ու հատուկ անունների գործածության կանոնարկման կարգը, ինչպես նաեւ կանոնարկման հանձնաժողովի ձեւավորման կարգն ու աշխատակարգը: Զեկուցողը նշել է, որ այդպիսով հնարավոր կլինի նպաստել լեզվի զարգացմանը, եւ որոշակի գործառույթների իրականացման ընթացքում անորոշություններ չունենալուն:

Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվել նաեւ «Գրական հայերենի կանոնարկում» հասկացության մեջ: Նա նշել է, որ լեզվական քաղաքականությունը Կառավարության առաջնահերթություններից է. մշակվել եւ առաջիկայում քննարկման կներկայացվի «Լեզվական քաղաքականության հայեցակարգը»: Մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել հայերենի թվային կենսունակության բարձրացման ուղղությամբ: Զեկուցողը կարեւորել է հայերենի պետական լեզվի կարգավիճակը եւ կարծիք հայտնել, որ դա պետք է ունենա հստակ դրսեւորումներ եւ գործիքակազմ: Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունները դրա ապահովման ձեւերից մեկն են:

Նախարարը պատասխանել է նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին եւ որոշել առաջարկել ԱԺ խորհրդին այն ընդգրկելու խորհրդարանի հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել հունիսի 11-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը

22:38 13.06.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Այս մասին հայտնելե ն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտին

22:32 13.06.2025

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համապատասխան՝ հարվածի հետևանքով ոչնչացվել են այնտեղ գտնվող ուրանի արտադրության և հարստացման օբյեկտները, լաբորատորիաները և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։ ...

Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասին

22:26 13.06.2025

Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասին

Նոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա […] ...

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

22:14 13.06.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […] ...

Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

22:04 13.06.2025

Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: ...

SHANTNEWS

22:00 13.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP