Էստոնիայի պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Էստոնիայի պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

17:55 11.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Ինգրիդ Կրեսսելի և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեմանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակությանը, կարևորել Հայաստան-Էստոնիա փոխհամագործակցության զարգացումը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացումը՝ շեշտելով թվայնացման` էստոնական փորձի նկատմամբ հետաքրքրվածությունը։

Հանդիպմանը ընթացքում, մասնավորապես, քննարկվել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ վերջերս Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ կրթության, մշակույթի և այլ ոլորտներում ESTDEV-ի աջակցությամբ թվայնացման էստոնական փորձի տեղայնացման հնարավորությունը:

Անդրադարձ է եղել նաև ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում թվայնացման գործընթացին՝ որպես ընթացող բարեփոխումների և միջազգային գործընկերության առաջնահերթ ուղղություն։ Այս համատեքստում նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել են նաև կրթական ծրագրեր, մասնավորապես՝ «Արհեստական բանականության սերունդ» փորձնական ծրագիրը՝ ավագ դպրոցների աշակերտների համար։ Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանը (Electronic Database of Cultural Values), որը ներառում է շարժական մշակութային արժեքների մասին թվայնացված, հանրությանը հասանելի տեղեկատվություն:

Քննարկվել են ակադեմիական քաղաքի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, հանրակրթության մեջ ԱԲ ներդրման, Տարտուի և Տալինի տեխնոլոգիական համալսարանների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Էստոնիայում թվայնացման մեջ առաջատար Էլեկտրոնային կառավարման ակադեմիայի և ԿՏԱԿ-ի միջև համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը

22:38 13.06.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Այս մասին հայտնելե ն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտին

22:32 13.06.2025

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համապատասխան՝ հարվածի հետևանքով ոչնչացվել են այնտեղ գտնվող ուրանի արտադրության և հարստացման օբյեկտները, լաբորատորիաները և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։ ...

Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասին

22:26 13.06.2025

Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասին

Նոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա […] ...

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

22:14 13.06.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […] ...

Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

22:04 13.06.2025

Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: ...

SHANTNEWS

22:00 13.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP