Եվրամիության հետ վիզաների ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները կվերսկսվեն 2 շաբաթից. Ե՞րբ կարող ենք սպասել դրական լաւծման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Եվրամիության հետ վիզաների ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները կվերսկսվեն 2 շաբաթից. Ե՞րբ կարող ենք սպասել դրական լաւծման

21:06 11.06.2025

Հունիսի 24-ին կսկսվի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ կապված գործողությունների նախագծի քննարկումը: Բանակցությունների համար Բրյուսելից Երևան է ժամանելու Եվրոպական փորձագիտական հանձնաժողովը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Երեկ Բրյուսելում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրամիության ներքին և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյուների հետ՝ քննարկելով եվրոպական այդ պատվիրակության այցի հետ կապված մանրամասներ և նաև գործողության պլանի նախագծի նախնական տարբերակը:

Ի դեպ Եվրահանձնակատարն ընդունել է Հայաստան գալու առաջարկը: Հավանաբար նրա այցը տեղի կունենա գալիք տարվա  առաջին կեսին:

Նույն այդ վիզաների ազատականացման հարցը Արփինե Սարգսյանը քննարկել է նաև Բելգիայի ՆԳ նախարարի հետ: Այդ ազատականացման հարցում իսկապես բեկում է սպասվում՝ համենայն դեպս ակտիվացում է սպասվում»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ի՞նչն է խանգարում հարցի լուծմանը: Որքա՞ն կարող են տևել բանակցությունները: Հրարավո՞ր է, որ վիզային ռեժիմի որոշակի ազատականացումն իրականացվի արդեն բանակցությունների ընթացքում, թե՝ այն տեղի կունենա միայն բանակցությունների դրական ավարտից հետո:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը

22:38 13.06.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Այս մասին հայտնելե ն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտին

22:32 13.06.2025

ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Սպահանի միջուկային օբյեկտին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող միջուկային օբյեկտին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համապատասխան՝ հարվածի հետևանքով ոչնչացվել են այնտեղ գտնվող ուրանի արտադրության և հարստացման օբյեկտները, լաբորատորիաները և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։ ...

Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասին

22:26 13.06.2025

Նոր մանրամասներ են պարզվել Ավստրիայում դպրոցի վրա հարձակում գործած ահաբեկչի հայկական արմատների մասին

Նոր մանրամասներ են պարզվել ավստրիական Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունը իրականացրած ոճրագործի մասին, որին լրատվամիջոցները որպես հայ են ներկայացնում: Հանցագործի էթնիկ ծագման վրա արհեստականորեն շեշտադրում անող բլոգերներով հետաքրքրվել են իրավապահ մարմինները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Գրացի դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 10 հոգի մահացել է, որից 9-ը՝ երեխաներ: Կա […] ...

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

22:14 13.06.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […] ...

Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

22:04 13.06.2025

Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: ...

SHANTNEWS

22:00 13.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP