22:35 12.06.2025
ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տնտեսական վերջին զարգացումները, հարկային քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական շրջանակը:
ԱՄՀ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է նախարար Հովհաննիսյանին` ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի հաստատման կապակցությամբ:
Կողմերը շեշտադրել են ընթացիկ կառուցվածքային հենանիշները, ԱՄՀ առաջիկա ծրագրի շրջանակը և հաստատել իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ միտված Հայաստանի տնտեսության կայունության ամրապնդմանը:
13:24 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է Սպահանի միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասինԻրանի Սպահան քաղաքի միջուկային օբյեկտները հունիսի 13-ին մի քանի անգամ ենթարկվել են հարձակման, սակայն մինչ օրս օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի հայտնաբերվել, հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից: «Սպահանի միջուկային օբյեկտները հունիսի 13-ին մի քանի անգամ հրթիռակոծվել են: Այս պահին օբյեկտից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին հաղորդագրություններ չեն եղել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) […] ...
13:14 14.06.2025
Ալեքսանդր Գրիգորյանը կարող է վերադառնալ «Ալաշկերտ»Հայ մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանն իր մարզչական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կարող է գլխավորել Երևանի «Ալաշկերտը», հաղորդում է Metaratings.ru-ն: Կողմերն արդեն բանակցություններ են վարել և քննարկել են պայմանագրի մանրամասները։ Գրիգորյանի` «Ալաշկերտում» նշանակվելը պայմանավորված է այն հանգամանքով, թե կկարողանա՞ արդյոք ակումբի սեփականատերը համաձայնության գալ նոր հովանավորների հետ։ «Ես հնարավորություն և տարբերակներ ունեմ պրոֆեսիոնալ ֆուտբոլում աշխատելու։ Հուսով եմ, […] ...
13:06 14.06.2025
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրելՄիջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից տեղեկացնում են, որ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել։ Նշվում է, որ կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո Սյունիքում չափվել է ռադիոակտիվ ֆոնը: Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, […] ...
13:00 14.06.2025
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել Իսրայելին աջակցող երկրների ռազմաբազաների վրաԻրանը կուժեղացնի Իսրայելի վրա հարձակումները և կհարվածի ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին, որը կփորձի պաշտպանել Իսրայելին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ «Իրանը իրավունք է վերապահում վճռականորեն արձագանքել այս (իսրայելական) ռեժիմին։ Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը Իրանի գործողություններից, իր հերթին կտեսնի, թե ինչպես են իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը դառնում նոր թիրախներ», […] ...
12:55 14.06.2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։ Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։ «Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես […] ...
12:40 14.06.2025
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...