ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+29.09 oC

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

23:30 12.06.2025

ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։

«Մասնավորապես հանդիպեցինք՝

Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ Մարի֊Ագնես Շտրակ֊Ցիմերմանին (Գերմանիա),

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ուրմաս Պաետին (Էստոնիա),

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալբերիկո Գամբինոյին (Իտալիա),

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկուն (Գերմանիա),

Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանին (Սլովակիա),

Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության` ԵԺԿ֊ի արտաքին հարցերով համակարգող Միխայել Գալլերին (Գերմանիա),

Եվրախորհրդարանի Բյուրոյի անդամ, Հայաստանի հարցով նախկին զեկուցող Անդրեյ Կովաչևին (Բուլղարիա),

պատգամավորներ Մայքլ Մաքնամարային (Իռլանդիա), Մալգոժատա Գոշյեվսկային (Լեհաստան), Նիկոլյա Բեյին (Ֆրանսիա), Բենուա Կասաղին (Բելգիա), Թաներ Կաբիլովին (Բուլղարիա), Պետրաս Աստրավիչիուսին (Լիտվա), Անդրաշ Լասլոյին (Հունգարիա), Դիանա Ռիբա ի Խիներին (Իսպանիա)»,- գրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել Իսրայելին աջակցող երկրների ռազմաբազաների վրա

13:00 14.06.2025

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է հարձակվել Իսրայելին աջակցող երկրների ռազմաբազաների վրա

Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա հարձակումները և կհարվածի ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին, որը կփորձի պաշտպանել Իսրայելին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։ «Իրանը իրավունք է վերապահում վճռականորեն արձագանքել այս (իսրայելական) ռեժիմին։ Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել ռեժիմը Իրանի գործողություններից, իր հերթին կտեսնի, թե ինչպես են իր տարածաշրջանային բազաներն ու դիրքերը դառնում նոր թիրախներ», […] ...

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը

12:55 14.06.2025

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարի ևս մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը՝ նաև սեփական օրինակով ընդգծելով դոնոր դառանլու կարևորությունը։ Նախարարը ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության Արյան բանկում մասնակցել է Արյան դոնորի օրվան նվիրված միջոցառմանը, նախքան արյուն հանձնելը զրուցել կենտրոնում բուժում ստացող փոքրիկ պացիենտների հետ։ «Սա մեր երկրի համար ռազմավարական կարևորագույն նշանակության ակցիա է․ արյան պաշարները մշտապես […] ...

Fars. Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

12:50 14.06.2025

Fars. Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին

Իրանը կշարունակի հարվածել Իսրայելին, Իսրայելի հարձակմանը պատասխան գործողությունը դեռ չի ավարտվել, Fars գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը: «Այս դիմակայությունը չի ավարտվի երեկվա սահմանափակ գործողություններով։ Իրանը կշարունակի հարվածներ հասցնել։ Այս գործողությունները շատ ցավոտ կլինեն ագրեսորների համար և կստիպեն նրանց զղջալ իրենց արածի համար», – ասել է աղբյուրը։ Իսրայելի դեմ Իրանի գործողության […] ...

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:40 14.06.2025

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան, Ալիխանյան եղբայրներ, Վշտունի, Աբելյան փողոցների և Հաղթանակ 1-ին թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Արյան դոնորի համաշխարհային օրն է

12:33 14.06.2025

Արյան դոնորի համաշխարհային օրն է

Ամեն տարի՝ հունիսի 14-ին, աշխարհը նշում է Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հանրությանը մեկ անգամ ևս հիշեցնելու արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնելու մշտական դոնորներին և այն մարդկանց, ովքեր իրենց արյունն անվարձահատույց ու անշահախնդիր նվիրում են՝ փրկելով կյանքեր։ Այս մասին հայտնում են  ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է, իսկ արյան […] ...

Իրանը խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր

12:20 14.06.2025

Իրանը խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր

Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունն ու ռադիոն։ ԶԼՄ-ի տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերը կատարում էին հետախուզական գործառույթներ։ ...

BACK_TO_TOP