23:38 06.08.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի «Հայկական ազդեցության ընդլայնումն աշխարհում․ երիտասարդության առանցքային դերը» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից:
Միջոցառումը միավորել էր Հայաստանի և Սփյուռքի տաղանդավոր, առաջադեմ ու նախաձեռնող երիտասարդներին՝ քննարկելու համահայկական ներկայության և ազդեցության ամրապնդման ուղիները։
Իր ելույթում նախարար Մաթևոսյանը շեշտել է, որ երիտասարդները մեր ազգային և համաշխարհային օրակարգի համահեղինակներն են, իսկ նրանց մասնակցությունն ու նախաձեռնողականությունը հենց այսօր կարող են ազդել այն ուղղությունների վրա, որոնցով կզարգանա պետությունը։
Նա նշել է, որ մենք գործ ունենք սերնդի հետ, որը միաժամանակ զգում է գլոբալ բնապահպանական խնդիրների հետևանքները և ունակ է ձևավորել դրանց լուծումները։ Հայաստանի առաջ ծառացած կարևորագույն մարտահրավերներից մեկը շրջակա միջավայրի պահպանումն է, և այստեղ երիտասարդների ներուժը անփոխարինելի է։
Որպես պանելային քննարկման բանախոս, նախարար Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը՝ բնապահպանական ամենամեծ և հեղինակավոր միջազգային հարթակներից մեկը։ Նա ընդգծել է, որ սա բացառիկ հնարավորություն է Հայաստանը ներկայացնելու որպես պատասխանատու գործընկեր, որը ոչ միայն արձագանքում է բնապահպանական ճգնաժամերին, այլև առաջարկում և առաջնորդում է լուծումներ։
Մասնավորապես, նախարարի խոսքով, նպատակն է ապահովել, որ երիտասարդներն ունենան հստակ և ինստիտուցիոնալ մանդատ՝ մասնակցելու և ազդելու համաժողովի քննարկումներին ու որոշումներին։
Համաժողովի մասնակից երիտասարդները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել COP17-ի նկատմամբ։ Քննարկման ընթացքում ծավալվել է ակտիվ հարցուպատասխան, հատկապես Սփյուռքի երիտասարդների ներգրավման ուղիների շուրջ։ Բարձրացվել են մի շարք գաղափարներ, թե ինչպես կարելի է համադրել Սփյուռքի փորձն ու կապերը Հայաստանի բնապահպանական և միջազգային նախաձեռնությունների հետ՝ ձևավորելով երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն։
Համբարձում Մաթևոսյանը կոչ է արել երիտասարդներին այս պահից ներգրավվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներին, դառնալ Հայաստանի բնության միջազգային դեսպաններ և կապող օղակներ երկրի ու աշխարհի բնապահպանական, գիտական, կրթական և հասարակական շրջանակների միջև։
Նախարարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների համատեղ ջանքերը կարող են ձևավորել նոր որակի համագործակցություն և ունենալ խորքային ազդեցություն ազգային և բնապահպանական օրակարգերի վրա։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր երիտասարդներին, ովքեր իրենց ժամանակը, գիտելիքը և կապերը նվիրում են երկրի ապագային՝ ընդգծելով, որ նրանց ներգրավվածությունն ու ներուժը կարևոր են ոչ միայն այս համաժողովի, այլև Հայաստանի կայուն զարգացման և միջազգային դիրքի ամրապնդման ճանապարհին։
Նախարարը հավելել է, որ պետությունը պարտավորվում է տրամադրել համագործակցության բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի երիտասարդների ներգրավումը լինի իրական, արժևորված և արդյունավետ։
19:25 07.08.2025
Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։ ...
19:12 07.08.2025
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՕգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...
18:51 07.08.2025
Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնիցՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...
18:36 07.08.2025
Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...
18:27 07.08.2025
Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. ReutersReuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...
18:16 07.08.2025
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձըՔննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...