Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 9 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 9 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին

10:25 09.08.2025

Օգոստոսի 8-ին, ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել լուսացույց։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով կոտրված ծառերի ճյուղերի մասնատման և հեռացման, տարածքների սահմանազատման, տանիքի թուլացած թիթեղների և լուսացույցերի ապամոնտաժման աշխատանքներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

18:07 09.08.2025

Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...

Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը․ Խաչատուրյան

18:02 09.08.2025

Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը․ Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը  ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։ Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Հարգարժան գործընկերներ և բարեկամներ, Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ […] ...

SHANTNEWS

18:00 09.08.2025

SHANTNEWS

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

17:40 09.08.2025

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Իսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

17:28 09.08.2025

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

17:12 09.08.2025

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

Լիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...

BACK_TO_TOP