Փաշինյանը պարզաբանել է` ով է ապահովելու Թրամփի ուղու անվտանգությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

Փաշինյանը պարզաբանել է` ով է ապահովելու Թրամփի ուղու անվտանգությունը

10:37 09.08.2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է հարցը, թե ով է ապահովելու Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորագրած համատեղ հռչակագրով ստեղծվելիք Թրամփի ուղու անվտանգությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում կայացած ասուլիսի ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներում Հայաստանի տարածքում անվտանգությունն ապահովում է Հայաստանը, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանը։ «Բայց գալով բիզնես կառավարման մոդելներին՝ ուզում եմ հետևյալն ասել։ Օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանը ունի իր անվտանգության ծառայությունը։

Այսինքն՝ ընկերությունները ունեն իրենց անվտանգության ծառայությունը, բանկերում կան անվտանգության ծառայություններ, վստահ եմ, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ունի իր անվտանգության ծառայությունը։ Բայց այդ ծառայությունների գործունեությունը որևէ կերպ չի վերազանցում և չի կարող վերազանցել Հայաստանի իրավապահ մարմինների և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը։ Ես նկատի ունեմ, որ անվտանգություն ասելով՝ մենք պետք է նաև հասկանանք, թե ինչ նկատի ունենք։ Իրավազորությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը նշանակում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքները, և սա շատ կարևոր արձանագրում է։ Էլի եմ ասում, որ լինելու են ներդրողներ և ներդրումային ընկերություններ։

Այդ ներդրումային ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ, այնպիսի պահնորդական ծառայություններ, որ այսօր Հայաստանի, երևի, հազարավոր ընկերություններ ունեն, սակայն դա որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատաիրավական համակարգի լիազորությունները և գործունեությունը»,- շեշտել է Փաշինյանը։ Անդրադառնալով ապաշրջափակման մեխանիզմների վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներին՝ Փաշինյանը նշեց, որ այդտեղ կան որոշակի տարբերություններ, որովհետև Հայաստանն ուզում է ներգրավել օտարերկրյա ներդրողների, և օտարերկրյա ներդրողները բիզնես կառավարման մոդելներով հետաքրքրված է։ Ադրբեջանը, գուցե, այն պատճառով, որ ֆինանսական էական սահմանափակումներ չունի, հետաքրքրված չի դրանով։ Գուցե, դա այն պատճառով է, որ Ադրբեջանը շատ ակտիվ երկաթուղի ունի, գազամուղեր ունի, նավթամուղեր ունի։

Օրինակ, մենք նավթամուղ կառավարելու կարողություն չունենք, որովհետև նավթամուղ չենք ունեցել։ Միացյալ Նահանգները և պոտենցիալ այլ գործընկերներ ունեն այդ կարողությունը։ Մենք հիմա դպրոց կառուցելու ընթացքում ենք խնդիր ունենում, պատկերացրեք նավթամուղ կառուցելու և կառավարելու ընթացքում մենք ինչ խնդիրներ կունենանք, և այդտեղ կսկսվեն խնդիրները, երբ մեզ կսկսեն մեղադրել, որ մենք պարտավորություն ենք ստանձնել, որ ուղիները բացում ենք, խոստումներ ենք տվել և չենք կարողանում այդ խոստումները կատարել։ Սա է տրամաբանությունը։ Մյուս կողմից մենք կարող ենք այլ ներդրողների հրավիրել, սակայն մյուս ներդրողներն էլ ուզում են ներդրումային որոշակի երաշխիքներ։ Հիմա, օրինակ, Միացյալ Նահանգների ներկայությունը և նախագահ Թրամփի անունը նաև ներդրողներին ներդրումային որոշակի վստահություն է հաղորդում։

Իսկ մենք ուզում ենք, որ այդ անվան ներկայությունը Հայաստանում ավելի մեծ վստահություն տա պոտենցիալ ներդրողներին, որ կարելի է Հայաստանում ներդրումներ անել։ Ես հավաստիացնում եմ, որ այս ամենի արդյունքում Հայաստանի ներդրումային բոլոր ռեյտինգներն աճելու են, հենց հիմա են աճում»,- ասել է ՀՀ վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ Կրացիոս

21:32 09.08.2025

Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ Կրացիոս

Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսn անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։ X-ի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի […] ...

Փարիզում բողոքի ցույց է անցկացվել Գազայի հատվածը գրավելու Իսրայելի ծրագրերի դեմ

21:16 09.08.2025

Փարիզում բողոքի ցույց է անցկացվել Գազայի հատվածը գրավելու Իսրայելի ծրագրերի դեմ

Փարիզում տեղի է ունեցել Պաղեստինի աջակցության և Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերի դեմ բողոքի ակցիա, հաղորդում է TASS-ը: Հարյուրավոր ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի արևելյան մասում՝ Բաստիլի հրապարակում, ժամը 15:00-ից: Միջոցառման անվտանգությունն ապահովել են ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները: Որոշ ցուցարարներ գդալներով խփել են մետաղական կաթսաներին և ափսեներին՝ Գազայի հատվածում սննդի պակասի վրա […] ...

Յամալն ու Լևանդովսկին տուգանվել են

21:00 09.08.2025

Յամալն ու Լևանդովսկին տուգանվել են

Ռոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը տուգանվել են 5000 եվրոյով «դոպինգային վերահսկողության պաշտոնական ներկայացուցչի հրահանգները չկատարելու և դոպինգային վերահսկողության գոտի ժամանակին չներկայանալու համար»։ ՈՒԵՖԱ-ն նաև 5250 եվրոյով տուգանել է «Բարսելոնա» ակումբին երկրպագուների կողմից խաղադաշտ առարկաներ նետելու և 2500 եվրոյով՝ դյուրավառ նյութեր օգտագործելու համար: ...

Հայաստանն արժանի է խաղաղության․ Տիգրան Ավինյան

20:50 09.08.2025

Հայաստանն արժանի է խաղաղության․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խաղաղության գործընթացին։ «Հայաստանը արժանի է խաղաղության։ Մեր քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Մեր սերունդներին մենք պիտի ժառանգենք ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, զարգացում, բարեկեցություն։ Եվ մենք անելու ենք դա։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե խաղաղությունը, կեցցե կյանքը»,-գրել է Ավինյանը։ ...

Զելենսկի. Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները, մենք պետք է միասին գործենք ռուսական ծրագրի դեմ

20:41 09.08.2025

Զելենսկի. Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները, մենք պետք է միասին գործենք ռուսական ծրագրի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների հետ խաղաղության ջանքերի համակարգումը։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։ «Կարևոր է, որ Ամերիկան ունենա պատերազմը դադարեցնելու վճռականություն և կարողություն, և մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահ Թրամփը ձգտում է դադարեցնել սպանությունները։ Եվ […] ...

Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Զելենսկուն

20:25 09.08.2025

Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Զելենսկուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...

BACK_TO_TOP