Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+33.09 oC

Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն

14:11 14.08.2025

Գործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած:

Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման այդ չափանիշները և իրականացման կարգը սահմանել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայում արձանագրվել է, որ վերը նշված իրավական փաստաթղթում կան որոշակի խնդիրներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման գործող կարգի՝ ուսումնական հաստատության գործունեության ներքին գնահատումը դիտարկվում է որպես սեփական գործունեության վերլուծություն: Վերջինս պետք է միտված լինի հաստատության գործունեության բարելավմանը և զարգացմանը։ Արտաքին գնահատումն էլ իր հերթին իրականացվում է ուսումնական հաստատության վերջին երեք տարիների գործունեության արդյունքներով, ինչպես նաև հիմնված է վերջինիս վերջին երեք տարիների գործունեության՝ ներքին գնահատման արդյունքների վրա: Սույն ընթացակարգը ռիսկային է, քանի որ ներքին գնահատումն այս դեպքում հաստատության համար կարող է դիտարկվել ոչ թե ներքին ինքնավերլուծության, այլ արտաքին գնահատման պահանջները բավարարելու գործիք։ Ներքին և արտաքին գնահատման այս տեսակ փոխկապակցվածությունը վճռորոշ ազդեցություն է ունենալու ներքին գնահատման արդյունքների հավաստիության և օբյեկտիվության վրա։ Այս մեխանիզմը կրթական համակարգի ներսում սահմանափակում է հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ խոչընդոտելով բարելավման ոլորտները բացահայտելը և ռեսուրսների արդյունավետ բաշխումը։

Որոշման համաձայն՝ հաստատության բարձր կատարողականի արդյունքը որոշվում է նախագծի 23-րդ կետով սահմանված՝ հանրակրթական բոլոր պետական ուսումնական հաստատությունների կատարողականների գնահատման արդյունքում նախագծի 2-րդ գլխում սահմանված՝ հաստատության գործունեության բարձր կատարողականի արդյունավետության գնահատման չափանիշներով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված մրցույթին (այսուհետ՝ մրցույթ) ներկայացված բոլոր հաստատությունների նորարարական ծրագրերի արդյունքների վերլուծության հիման վրա: Մրցույթին դիմող հաստատությունները չպետք է ընդգրկված լինեն նախագծի 23-րդ կետում սահմանված՝ ամենացածր արդյունք գրանցած 40 հաստատությունների ցանկում: Հաստատությունների ցանկում չեն կարող ընգրկվել այն հաստատությունները, որտեղ սովորում է ոչ պակաս, քան 50 աշակերտ: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունները մշակում են նորարարական, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցողները՝ բարելավման ծրագրեր: Ներկայացված ծրագրերն ուսումնասիրվում և գնահատվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի կողմից:

Ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատություններին աջակցելու, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական զարգացմանը, կրթության որակի փոփոխությանն ուղղված մեթոդական անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և դպրոցը՝ որպես սոցիալական դրական միջավայր ձևավորելու աշխատանքների իրականացմանն աջակցելու համար նախարարի հրամանով 2 տարի ժամկետով վերջիններիս կցվում են մենթոր հաստատություններ, որոնք նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցներն են կամ հանձնաժողովի որոշմամբ տվյալ տարածաշրջանի այլ դպրոցներ: Բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող և վերջիններիս աջակցող մենթոր հաստատությունների ցանկը հաստատվում է Նախարարի հրամանով սահմանված հանձնաժողովի կողմից, յուրաքանչյուր տարի՝ մինչև դեկտեմբերի 30-ը՝ Նախարարի հրամանով: Յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունքով ֆինանսական խրախուսում ստացող, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցություն ստացող հաստատությունների ցանկում ընդգրկվող հաստատությունների ընդհանուր թիվը առավելագույնը 40 է, որից բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 20-ը, իսկ ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների թիվը չի կարող գերազանցել 30-ը: Նախարարի հրամանով բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների ցանկում ընդգրկված հաստատությունները ֆինանսական խրախուսում ստանալուն հաջորդող 3 տարվա ընթացքում չեն կարող դիմել սույն որոշմամբ սահմանված մրցույթին: Բարձր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների նորարարական ծրագրերում և ցածր կատարողականի արդյունք ունեցող հաստատությունների բարելավման ծրագրերում ֆինանսական միջոցները պետք է ծախսվեն միայն ընթացիկ (գործառնական) ծախսերի ուղղություններով և չեն կարող ուղղված լինել կապիտալ ծախսերին:

Արդյունքում յուրաքանչյուր տարի բարձր կատարողականի արդյունք ունեցող մինչև 20 հաստատությունների համար, ըստ ծրագրի, սահմանվում է ֆինանսական խրախուսում՝ ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը, որը տրվում է հաջորդող տարվա հունվար ամսին: Իսկ ցածր կատարողականի դեպքում՝ Հաստատության մշակած բարելավման ծրագրի ֆինանսական գնահատականի համաձայն հաստատությանը տրվում է ֆինանսավորում՝ վերջինիս տարեկան բյուջեի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 5 մլն դրամը՝ յուրաքանչյուր տարվա համար: Ֆինանսական միջոցները կարող են ծախսվել ներկայացված բարելավման ծրագրով սահմանված գործողությունների իրականացման ուղղությամբ:

Որոշման ընդունման արդյունքում բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով վերջիններին աջակցելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում: Արդյունքում կներդրվի ազգային և միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթության որակի հավաստման և գնահատման վստահելի և օբյեկտիվ համակարգ՝ ներառելով ինչպես հստակ սահմանված վերջնարդյունքների, այնպես էլ՝ ուսումնառության միջավայրի, գործընթացի, որակի ապահովման գործող համակարգերի գնահատումը: Կձևավորվի համապատասխանության որակի հավաստման համակարգ: Կբացահայտվեն ուսումնական հաստատությունների կարիքները, կստեղծվի մրցակցային միջավայր, ինչն ավելի արդյունավետ կդարձնի վերջիններիս աշխատանքը՝ նպաստելով ուսման որակի արդյունավետության բարձրացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները

17:24 14.08.2025

Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները։ Կոստանյանը ընդգծել է, որ Սևան քաղաքում տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված նոր աղբամաններ, ինչը կոշտ կենցաղային թափոնների […] ...

Ծառուկյան-Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային․ Օլիվեյրա

17:17 14.08.2025

Ծառուկյան-Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային․ Օլիվեյրա

UFC-ի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի ու Իլյա Տոպուրիայի միջև հնարավոր մենամարտի մասին, հայտնում է MMA Junkie-ն: «Դա մենամարտ կլինի լավ գրեմփլերի և ուժեղ հարվածով մարտիկի միջև: Կարծում եմ՝ Արմանը շատ վտանգավոր ու հզոր է, բայց Տոպուրիան հաղթելու համեմատաբար մեծ շանսեր ունի: Ամեն դեպքում, դա կլինի դժոխային մենամարտ»,- ասել է բրազիլացին: […] ...

Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր

17:12 14.08.2025

Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ օրերս Իջևանում անցկացվել է երիտասարդական ֆորում, որի հիմնական նպատակն էր ներկայացնել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ստեղծել քննարկումների հարթակ՝ երիտասարդների կարիքներն ու առաջարկները լսելու համար։ Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

17:05 14.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման […] ...

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար

16:57 14.08.2025

Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին վիրավորանքի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավար Օզգյուր Օզելի դեմ՝ նրան մեղադրելով վիրավորանքի մեջ և պահանջելով 1 միլիոն լիրա (24,5 հազար դոլար) փոխհատուցում բարոյական վնասի համար, հայտնել է թուրք առաջնորդի փաստաբանը։ Օգոստոսի 13-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օզելը, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին մարտ ամսին Ստամբուլի ընդդիմադիր […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:50 14.08.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ մեթադոնի լուծույթով սրվակներ են հայտնաբերվել․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Հրաչյա Աճառյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ապակե կաթուցիչ, կռփազենք ու մեթադոնի լուծույթով 6 տարա: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

BACK_TO_TOP