Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+33.09 oC

Որոշում է կայացվել կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականության իրականացման ուղղությամբ

14:57 14.08.2025

Գործադիրը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշմամբ առաջարկվող կարգավորումների շրջանակը ներառում է Հայաստանի Հանրապետությունում կենսական նշանակության ծառայությունների մատուցման համար կիրառվող տեղեկատվական համակարգերով և/կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների անխափան շահագործման, դրանցում մշակվող, շրջանառվող, պահպանվող, փոխանցվող և հրապարակվող տեղեկության հասանելիության, ամբողջականության, գաղտնիության ապահովման, կիբեռմիջադեպերի մասին ծանուցելու, դրանք կանխարգելելու և լուծելու, կիբեռանվտանգության ապահովման ծառայություն մատուցողներին ներկայացվող պահանջների, համապատասխանության գնահատման կամ աուդիտի ինչպես նաև սույն օրենքի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները։ Որոշմամբ հստակեցվում է կիբեռանվտանգության ոլորտի պետական քաղաքականությունը մշակող մարմնի՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և կիբեռանվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումն ապահովող մարմնի՝ ի դեմս Ինքնավար մարմնի, ինչպես նաև նշված ոլորտում պետական այլ իրավասու մարմինների լիազորությունները: Որոշման մշակման հիմքում դրված են ԵՄ 2022 թվականի դեկտեմբերի 14-ի 2022/2555 դիրեկտիվի (NIS 2) կարգավորումները, ինչպես նաև ուսումնասիրվել և հաշվի է առնվել Էստոնիայի, Մոլդովայի, Սինգապուրի, Ալբանիայի,Վրաստանի, Ուզբեկստանի և այլ երկրների միջազգային փորձը:

Որոշման ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի կիբեռանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբեռանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբեռմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբեռանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբեռվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբեռգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։

Որոշման ընդունումը կնպաստի հանրային տեղեկատվության համակարգի՝ միջազգային չափանիշներին բավարարող կարգավորումների, տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացման և պետական տեղեկատվական համակարգի ձևավորմանը, զարգացմանը և արդիականացմանը, հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

Որոշմամբ առաջարկվում է, որ նոր ձևավորվող մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվեն տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներ, իսկ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը կհամարվի պետական ծառայության առանձին տեսակ, որի առանձնահատկությունները սահմանվում են Նախագծով: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները կհամարվեն քաղաքացիական ծառայողներ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հանրության մեդիագրագիտության կոնտեքստը և նշել.

«Հատկապես տվյալների փոխանցման և տեղեկատվության փոխանցման տեսանկյունից տեսնում ենք, թե ինչքան հարցեր են առաջանում հենց հանրային ոչ բավարար վարքականոնի արդյունքում, որոնք մեծ խնդիրներ են առաջացնում: Եվ պետք է հիշեցնել, որ կրթության բարեփոխումների առանցքում նաև մեդիագրագիտության և մեդիակարողունակության ձևակերպումն է որպես առանցքային կոմպետենցիա՝ սկսած նախադպրոցական տարիքից: Այդ իմաստով իսկապես կարևոր փաթեթ ենք քննարկում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

17:37 14.08.2025

2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրելու հարցը։ Նիստի արդյունքում ընդունված որոշմամբ տարկետում է տրվել վերոնշյալ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու, որոնցից բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով […] ...

ՔԿ-ն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին

17:30 14.08.2025

ՔԿ-ն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին

Քննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին. «Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված հերթականությամբ […] ...

Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները

17:24 14.08.2025

Չեխիայի դեսպանի հետ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի առանցքային կետերն ու արդյունքները։ Կոստանյանը ընդգծել է, որ Սևան քաղաքում տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված նոր աղբամաններ, ինչը կոշտ կենցաղային թափոնների […] ...

Ծառուկյան-Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային․ Օլիվեյրա

17:17 14.08.2025

Ծառուկյան-Տոպուրիա մենամարտը կլինի դժոխային․ Օլիվեյրա

UFC-ի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան կարծիք է հայտնել Արման Ծառուկյանի ու Իլյա Տոպուրիայի միջև հնարավոր մենամարտի մասին, հայտնում է MMA Junkie-ն: «Դա մենամարտ կլինի լավ գրեմփլերի և ուժեղ հարվածով մարտիկի միջև: Կարծում եմ՝ Արմանը շատ վտանգավոր ու հզոր է, բայց Տոպուրիան հաղթելու համեմատաբար մեծ շանսեր ունի: Ամեն դեպքում, դա կլինի դժոխային մենամարտ»,- ասել է բրազիլացին: […] ...

Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր

17:12 14.08.2025

Տավուշում քննարկվել են երիտասարդության զարգացմանն առնչվող հարցեր

«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ օրերս Իջևանում անցկացվել է երիտասարդական ֆորում, որի հիմնական նպատակն էր ներկայացնել երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև ստեղծել քննարկումների հարթակ՝ երիտասարդների կարիքներն ու առաջարկները լսելու համար։ Միջոցառմանը մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

17:05 14.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևան քաղաքում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիության ստացման […] ...

BACK_TO_TOP