08:37 02.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ունեինք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել։ Որոշումը կայացվել է «Հանրապետություն» կուսակցությունում, որի ներկայացուցիչն է նա։ Ավելի ճիշտ՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է Զեյնալյանի հետ քննարկել իրավիճակը՝ ասելով, որ հրաժարականը կլինի ստեղծված իրավիճակից լավագույն լուծումը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի համար իրենք իրականում ոչ թե դաշնակիցներ են, այլև հակառակորդներ, դրա ապացույցը «սևերի» ճամբարում իրենց տեղավորելն էր, ինչպես նաև մի խումբ ազատամարտիկների հավաքն ու Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահ կարգելու մտադրությունները։
Երեկ մենք ողջ օրը փորձեցինք Զեյնալյանից կամ կուսակցության վարչության որևէ անդամից ճշտել այս տեղեկությունը։ Մեր զանգին պատասխանեց միայն Լյովա Եղիազարյանը, ով հրաժարվեց այս թեմայով կարծիք հայտնել՝ ասելով, թե նման բան չկա։ Հարցին՝ իսկ Զեյնալյանը կշարունակի՞ աշխատանքը կառավարությունում, նետեց. «Արտակն իմ ընկերն է, ես չեմ ուզում խոսել այդ մասին»։ Ավելացրեց, որ վարչությունում այդ հարցը չեն քննարկել, կքննարկեն, թե ոչ՝ չգիտի։ Սուրեն Աբրահամյանն էլ ասաց, որ ինքը վարչության նիստերին չի մասնակցում, ուղղորդեց դեպի կուսակցության նախագահ»:
09:18 15.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...
09:10 15.08.2025
Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներԻրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
09:00 15.08.2025
Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համարՌուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...
08:30 15.08.2025
Լավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԱրտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...