Ամենամեծ խնդիրը ՀՀԿ-ի դինոզավրերն են Ազգային Ժողովում. Թոմաս դե Վաալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Ամենամեծ խնդիրը ՀՀԿ-ի դինոզավրերն են Ազգային Ժողովում. Թոմաս դե Վաալ

10:20 24.04.2018

Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի քայլը հարգանքի է արժանի, և նա Յանուկովիչը չէ: Վաալը նշել է, որ իր տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանն իրականում չէր ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ կնախընտրեր այդ պաշտոնը զիջել որեւէ մեկին՝ շարունակելով մնալ ետնաբեմում։ «Սակայն, ամենայն հավանականությամբ, այդպիսի մարդ չգտնվեց, եւ ստացվեց այնպես, որ Սարգսյանն ավելի շատ էր պետք համակարգին, քան վերջինս՝ իրեն, – գրում է Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատողը։

Դե Վաալը նշել է, որ պիտի ընդունի, որ սխալ կարծիք ուներ հայերի մասին եւ լավ չէր պատկերացնում բողոքելու և փոփոխություն պահանջելու նրանց պատրաստակամությունը։ «Երբ մեկ ամիս առաջ Հայաստանում էի, տպավորություն ունեի, որ փոփոխությունները հնարավոր են միայն «վերևից։  Բայց ես սխալվում էի։ Այն, ինչ կատարվեց, կարելի է «կատարյալ փոթորիկ» անվանել»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ «Հայաստանը հասարակության դասական օրինակ է, որն այնքան անազատ է, որ մարդիկ բարկացած են, բայց բավականաչափ ազատ է, որ նրանք բողոքելու հնարավորություն ունենան»։

Նա նաև ավելացրել է. «Կարեւոր փաստ է այն, որ Հայաստանում չկա համակարգային ընդդիմություն։ Կա քաղաքաբնակ երիտասարդների զանգված, որը կուսակցական չէ։ Քանի որ Հայաստանը հիմա խորհրդարանական հանրապետություն է, ամենամեծ խնդիրը ՀՀԿ-ի դինոզավրերն են Ազգային Ժողովում։ Ինչպես եւ Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Ադրբեջանում, խնդիրը մեծ քաղաքականության եւ մեծ բիզնեսի միաձուլումն է։ Այնպես որ, նոր ընտրությունները խիստ անհրաժեշտ են, սակայն ընդդիմությունը չունի կառույց կամ կուսակցություն, որի շուրջը կարող է միավորվել», – ասել է Թոմ դե Վաալը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

15:46 07.05.2025

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

15:38 07.05.2025

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական ​​այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

15:33 07.05.2025

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի  համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում,   երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի […] ...

Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ

15:28 07.05.2025

Խաղի բոլոր վիճահարույց դրվագներում որոշում կայացվեց «Ինտերի» օգտին․ Ֆլիկ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է «Ինտերից» կրած պարտությունը: «Հիասթափված եմ, բայց ոչ ֆուտբոլիստներից խաղից: Նրանք արեցին այն ամենն, ինչ կարող էին, բայց կա այն, ինչ կա: Դուրս մնացինք պայքարից, հաջորդ տարի կփորձենք հասնել եզրափակիչ: Կփորձենք երջանկացնել ակումբին ու թիմի երկրպագուներին: Չեմ ուզում շատ խոսել մրցավարության մասին, ես մրցավարին արդեն ասել եմ այն, ինչ […] ...

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

15:22 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար  Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ  փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

15:16 07.05.2025

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...

BACK_TO_TOP