Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց խոցելի են յուրաքանչյուր հասարակությունում. Արման Թաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.72 oC

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց խոցելի են յուրաքանչյուր հասարակությունում. Արման Թաթոյան

15:12 10.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պահպանմանը, նշված ոլորտում առկա այլ խնդիրների:

«Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների ապահովման ոլորտում մեր երկրում առկա են մի շարք համակարգային խնդիրներ: Դրանք զգայուն են, քանի որ վերաբերում են մարդկանց, ովքեր հաճախ չեն կարող բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, իրենց իրավունքների ոտնահարման կամ անտեսման դեպքերը:

Ցավոք, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ չափազանց խոցելի են յուրաքանչյուր հասարակությունում: Նրանք հաճախ հայտնվում են սոցիալական մեկուսացման մեջ, դառնում են խարանման օբյեկտ:

Պետք է աջակցել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց այնպես, որ նրանք հասնեն իրենց սեփական ձգտումներին ու նպատակներին: Անհրաժեշտ է նպաստել նրանց՝ իբրև հավասարի հետ աշխատանքին ու նրանց վերականգնմանը, կանխել նրանց սոցիալական մեկուսացումը և խարանումը:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բողոքների քննարկումը և հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկումը վեր են հանել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են համայնքահեն ծառայությունների բացակայությունը, ոչ պատշաճ կառավարումը, վերահսկողությունը, օրենսդրական թերությունները և այլն: Հոգեբուժական օգնության ոլորտում բացակայում է իրավասու մարմինների համակարգված աշխատանքը՝ դրանցից յուրաքանչյուրի գործառույթների տարանջատման, պատշաճ վերահսկողության և առանձին հարցերում փոխպայմանավորված աշխատանքի պատշաճ իրականացման տեսանկյունից:

Ցավոք, գնահատված չէ հոգեկան առողջության պահպանման ոլորտի մասնագետների աշխատանքը: Հոգեբուժական կազմակերպությունների բժշկական անձնակազմերի աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների ցածր մակարդակն անմիջականորեն ազդում է մարդու հոգեկան առողջության պահպանման վիճակի և մատուցվող ծառայությունների որակի վրա:

Հետևաբար, հոգեկան առողջության պահպանման առաջնահերթ ուղղություններից պետք է լինի հենց հոգեբուժական բժշկական ծառայություններին այլընտրանք խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների համակարգի ձևավորումն ու զարգացումը»,- նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

20:09 12.05.2025

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...

SHANTNEWS

20:00 12.05.2025

SHANTNEWS

UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը

19:54 12.05.2025

UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը

Ավստրալացի մարտիկ Ջեք Դելա Մադալենան նվաճել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին: Գլխավոր մենամարտում նա մրցել է այս քաշային կարգի արդեն նախկին չեմպիոն Բելալ Մուհամադի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: Մադալենան 18 հաղթանակ և 2 պարտություն ունի օկտագոնում, Մուհամադը` 24 հաղթանակ և 4 պարտություն: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

19:46 12.05.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործում են ծխախոտային արտադրանքի նկատմամբ Մաքսային […] ...

Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

19:37 12.05.2025

Վիեննայում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

Վիեննայում մայիսի 14-15-ը կկայանա Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը։ «Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ […] ...

Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

19:26 12.05.2025

Մխիթար Հայրապետյանը ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ […] ...

BACK_TO_TOP