19:37 10.10.2018
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում Լոռու մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, տեղեկացնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից:
Նախարարը, շնորհավորելով մարզպետին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ, իր խոսքում մասնավորապես նշել է.
«Նախ շնորհակալություն եմ հայտնում Լոռու նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին, աշխատակազմին, մարզի բոլոր համայնքապետերին, ովքեր, այս ընթացքում համագործակցելով մարզպետի հետ, կարողացել են մարզում ապահովել կայունություն: Այժմ հետհեղափոխական Հայաստանը թևակոխում է մի նոր՝ շատ կարևոր փուլ: Թե՛ տեղական ինքնակառավարման, թե՛ տարածքային կառավարման մարմինները, գործադիր իշխանությունը պետք է ամեն ինչ անեն վերջին 25 տարիների ընթացքում նմանը չունեցող ընտրություններ կազմակերպելու համար: Մենք մեզ երբեք թույլ չենք տա քայլեր, որոնք դուրս են մեր իրավասության սահմաններից:
Առաջիկա ընտրությունները փորձաքար են լինելու Նոր Հայաստանի համար, քանի որ խարխլված վստահությունը վերականգնելու խնդիր ունենք: Մեզ համար այս կարևոր փուլը պետք է հաղթահարենք պատվով՝ ի բարօրություն մեր պետականության: Մեկ անգամ ևս շնորհավորելով պարոն Ղուկասյանին՝ ուզում եմ մաղթել բեղուն գործունեություն և ասել, որ Լոռին՝ այս կարևոր մարզը, որը պատվից զատ նաև ծանր բեռ է, մենք դնում ենք նրա ուսերին: Միևնույն ժամանակ ակնկալում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների սերտ համագործակցությունը տարածքային կառավարման մարմնի հետ: Եվս մեկ անգամ հորդորում եմ. օր առաջ սեր խաղաղություն ու անդորր հաստատեք մեր համայնքներում»:
Նորանշանակ մարզպետը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը Լոռու մարզպետի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, իր խոսքում մասնավորապես նշել է.
«Այն ես համարում եմ ոչ թե սոսկ պաշտոն, այլ առաքելություն, որը ծառայեցնելու եմ ի նպաստ մեր մարզի զարգացման: Այս մտայնությամբ եմ ես ընդունել իմ՝ Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը և այս մտայնությամբ եմ առաջնորդվելու պաշտոնավարմանս ողջ ընթացքում: Ծառայելու, որովհետև վերջին վեց ամիսներին ու այսուհետ ժողովուրդն է իրական իշխանությունը, իրական ընտրողը և ժողովրդի կամքն անբեկանելի է ցանկացած իրավիճակում:
Հենց այս՝ իրական իշխանության կարծիքը պետք է գերակա համարենք մեր բոլոր որոշումները կայացնելիս: Սա է լինելու թե՛ մարզպետարանի, թե՛ մարզի համայնքների, թե՛ մարզային ու համայնքային ենթակայության բոլոր կառույցների ղեկավարների և աշխատակիցների մոտեցումը աշխատանքին»,- ասաց Ա. Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ լոռեցին շատ կարճ ժամանակում կզգա դրական փոփոխություններ նախ վերաբերմունքի, մոտեցումների, ապա և գործուն քայլերի տեսքով:
Այս հարցում լինելու եմ չափազանց պահանջկոտ՝ ինքս իմ, ապա և բոլորիդ նկատմամբ: Իմ երազանքն է տեսնել Լոռին զարգացած, լոռեցուն՝ հպարտ ու բարեկեցիկ: Այս նպատակին հասնելու համար չեմ խնայելու ջանք, եռանդ՝ ոչինչ: Մարզի ցանկացած կառույցում յուրաքանչյուր խախտում, վրիպում, բողոք, կոռուպցիոն ցանկացած դրսևորում համարելու եմ նախ և առաջ իմ բացթողումը և ձեռնարկելու եմ անհրաժեշտ բոլոր միջոցները դրանք վերացնելու, ինչպես նաև այդ շղթաներում ներգրավված անձանց օրենքի ուժով պատասխանատվության ենթարկելու համար: Պետք է ամեն ինչ անենք մարզպետարանում, համայնքապետարաններում, մարզային ու համայնքային ենթակայության բոլոր կառույցներում կոռուպցիոն ամենատարբեր դրսևորումները բացառելու համար»:
Նա նաև նշել է, որ իր ուշադրության կենտրոնում են լինելու թափուր աշխատատեղերի մրցույթները, մարզային կառույցների, համայնքապետարանների և համայնքային ենթակայության հիմնարկների ֆինանսական բոլոր հոսքերը:
«Մարիզ տարածքում և մարզպետարանում գործելու է կադրային քաղաքականության մեկ մեխանիզմ. գիտելիքի, կրթական ցենզի, փորձառության ու աշխատանքի որակի մեխանիզմը: Բացառվելու է ծանոթ-խնամի-բարեկամով, անձնական կապերի հաշվին կամ մտերմությամբ տարաբնույթ հարցերի կարգավորման ու աշխատանքի տեղավորման տարբերակը: Մեր աշխատանքում հաջողելու համար պետք է առանցքային փոփոխությունների ենթարկվի նաև մարզպետարանի աշխատաոճը:
Հեղափոխություն արած լոռեցին մեծ սպասելիքներ ունի, և մենք պետք է արդարացնենք նրա բոլոր հույսերը»:
Հանդիպման ավարտին նախարարի, մարզպետի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Լոռու մարզպետարանում:
20:35 12.05.2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցում, այդ թվում՝ նրա նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում։ «Մենք աշխատում ենք նրա (Թուրքիայի նախագահի) հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Ի դեպ, մենք պետք է որոշում կայացնենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կարող ենք հեշտությամբ մեղմացնել։ Մենք կարող ենք դրանք վերացնել, […] ...
20:25 12.05.2025
Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International գոտինԳերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3) հաղթել է արգենտինացի Քրիստիան Այալային (13-3-1) և նվաճել կիսամիջին քաշային կարգի WBO International չեմպիոնական գոտին: Մենամարտը տևել է 10 ռաունդ, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։ Ռոստոկում մենամարտել է ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Աղասի Մարգարյանը (9-1), որը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի Կլաուդիո […] ...
20:17 12.05.2025
Ուկրաինայում հրադադարի հասնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ․ ՊեսկովՀրադադարի հասնելու համար անհրաժեշտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ է բանակցություններ վարել, ուղղակի բանակցություններ, որպեսզի գտնվի հրադադարի ճանապարհ», – կիրակի օրը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է Պեսկովը։ Մայիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ինչպես նաև Մեծ […] ...
20:09 12.05.2025
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ է արձակել Իսրայելի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդի։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Որոշ ժամանակ առաջ «Իզեդին ալ-Քասամի բրիգադները» (ՀԱՄԱՍ ռազմական թևը) ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի և Ամերիկայի քաղաքացիություն»,-ասվում է հայտարարության մեջ։ ...
19:54 12.05.2025
UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնըԱվստրալացի մարտիկ Ջեք Դելա Մադալենան նվաճել է UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին: Գլխավոր մենամարտում նա մրցել է այս քաշային կարգի արդեն նախկին չեմպիոն Բելալ Մուհամադի դեմ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ: Մադալենան 18 հաղթանակ և 2 պարտություն ունի օկտագոնում, Մուհամադը` 24 հաղթանակ և 4 պարտություն: ...