16:54 12.10.2018
Ռուսաստանի Սարատովի մարզի աշխատանքի և սոցիալական զարգացման գերատեսչության ղեկավար Նատալյա Սոկոլովան աշխատանքից ազատվել է այն բանից հետո, երբ սկանդալ է առաջացել նրան մի արտահայտության պատճառով։
Տեղական բյուջեի քննարկումների ժամանակ պատգամավորներից մեկի հետ բանավիճելիս նա հայտարարել է, թե թոշակառուների 3500 ռուբլի ամսական թոշակը բավարար է ապրուստի համար։ Այսօրվա փոխարժեքով դա համապատասխանում է ամսական 25-26 հազար դրամին։
https://www.youtube.com/watch?v=muQppCTyRMA
22:30 12.05.2025
«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չի կարողացել հաղթել «Ջենոային»` 2-2։ «Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է ընդամենը 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ ...
22:22 12.05.2025
Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետՀայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […] ...
22:11 12.05.2025
«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էՄայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում […] ...
21:48 12.05.2025
Էրդողան. Ուկրաինայում հրադադարը պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների համարՈւկրաինայում համապարփակ հրադադարը կստեղծի անհրաժեշտ պայմաններ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չափազանց կարևոր է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի ցանկությունը՝ վերսկսել ուղիղ բանակցությունները, և որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այս գործընթացի յուրաքանչյուր փուլում։ Նա նշել է, […] ...
21:36 12.05.2025
Ազատ Հովհաննիսյանը պարտություն է կրելՀայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը (21-6) Սան Դիեգոյում (ԱՄՆ) մենամարտել է մեքսիկացի Սեբաստիան Էրնանդեսի դեմ։ 10 ռաունդանոց պայքարից հետո երեք մրցավարներն էլ 98-91 հաշվով առավելությունը տվել են մեքսիկացուն, որն անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում (20-0): Հովհաննիսյանի համար սա երրորդ անընդմեջ պարտությունն է, նախորդ մենամարտերում նա պարտվել է մեքսիկացիներ Լուիս Ներիին (36-2) և Ալան Պիկասոյին (31-0-1): ...