Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները կոչ են արել «համոզիչ հետաքննություն» անցկացնել՝ Թուրքիայում անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Խաշըքջիի գործով, փոխանցում է Reuters-ը։
Երեք երկրների արտգործնախարարները «շատ լուրջ» են վերաբերվում այս հարցին։
«Անհրաժեշտ է համոզիչ հետաքննություն անցկացնել՝ կատարվածը բացահայտելու համար, և, անհրաժեշտության դեպքում, Ջամալ Խաշըքջիի անհետացման մեջ մեղավորներին բացահայտել և պատասխանատվության ենթարկել»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
Նախարարները նշել են նաև, որ աջակցում են Թուրքիային և Սաուդյան Արաբիային՝ գործի հետաքննության հարցում, ինչպես նաև հույս են հայտնել, որ Էր-Ռիադը գործի արդյունքներով «ամբողջական մանրակրկիտ հաշվետվություն» կտրամադրի։
Հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթուղթը փոխանցվել է անմիջապես սաուդյան իշխանություններին։
Ինչպես ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն մուտք գործելուց հետո անհետացած Ջամալ Խաշըքջին կարողացել է Apple Watch ժամացույցում առկա ձայնագրիչով իր մահվան պահը ձայնագրել։