Պտղնի համայնքի ղեկավարի` պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+17.17 oC

Պտղնի համայնքի ղեկավարի` պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

14:41 16.10.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի 192-Ա որոշմամբ՝ Պտղնի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում աշխատանքային խմբի կազմած արձանագրությունն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: Այս մասին տեղեկացրել է Կոտայքի մարզպետն իր ֆեյսբուքյան էջում: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար արձանագրությունը փոխանցվել էր Աբովյանի քննչական բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Հակոբի Վիրաբյանը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները՝ իր գործողություններով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնել է համայնքին պատկանող խոշոր չափերի գումար։

Դեպքի առթիվ 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

10:47 13.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք […] ...

Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտը

10:41 13.05.2025

Մասկը ներկայացրել է Tesla-ի պարող Optimus ռոբոտը

Իլոն Մասկը X-ում հրապարակել է պարող ռոբոտի տեսանյութ։ «Այն, ինչ սկսվեց որպես կոստյումով դերասան, այժմ իրականություն է», -գրել է Մասկը։ 2022 թվականի հոկտեմբերին Tesla-ի ղեկավարը ներկայացրեց Optimus մարդանման ռոբոտի նախատիպը։ Այնուհետև ռոբոտը բարձրացավ բեմ և ձեռքով արեց հանդիսատեսին։ Մասկը նաև ցուցադրեց տեսանյութ, որտեղ Օպտիմուսը ջրում է ծաղիկներ։ ...

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

10:35 13.05.2025

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով […] ...

Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը

10:30 13.05.2025

Մբապեն գերազանցել է Զամորանոյի պատմական ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն «Բարսելոնայի» դեմ խաղում դուբլ գրանցելով գերազանցել է Իվան Զամորանոյի պատմական ռեկորդը, գրում է Opta-ն։ Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում արդեն խփել է 38 գոլ, ինչն ակումբի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։ Այդ ցուցանիշով նախկին ռեկորդակիրը չիլիացի լեգենդար Իվան Զամորանոն էր, որը մադրիդյան ակումբում 1992/93 մրցաշրջանում աչքի էր ընկել 37 […] ...

FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

10:25 13.05.2025

FT. ԵՄ երկրները մտադիր են մայիսի 14-ին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը

ԵՄ երկրները մտադիր են չորեքշաբթի օրը վերջնականապես համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։ Ասոցիացիայի 27 անդամ երկրների ներկայացուցիչները երկուշաբթի օրը «մեծամասամբ» համաձայնության են եկել նոր սահմանափակող միջոցառումների շուրջ, հայտնել են աղբյուրները։ Չորեքշաբթի օրը նրանք մտադիր են վերջապես համաձայնության գալ պատժամիջոցների նոր փաթեթի […] ...

Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումը

10:18 13.05.2025

Շրջանառությունից հանվել է 1373 գրամ մարիխուանա և 885 գրամ ափիոն. Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Քաջարանի բնակիչ 24 և 59 տարեկան տղամարդիկ պատրաստվում են իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխված թմրանյութ: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 25-ին` Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների և Սյունիքի մարզի պարեկների հետ համատեղ: Կապան-Քաջարան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին, թմրանյութը վերցնելիս, […] ...

BACK_TO_TOP