Այսօր երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար կառավարությունը նման քայլի է գնում. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+21.09 oC

Այսօր երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար կառավարությունը նման քայլի է գնում. Արտակ Զեյնալյան

12:01 22.10.2018

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քննարկում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանից ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց՝ նորմա՞լ է արդյոք, որ այս նախագիծն այսպես հապճեպ քննարկեն ու ընդունեն:

«Ես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը երբևէ այսպիսի հապշտապությամբ որևէ ԱԺ-ում ընդունվեր, այն դեպքում, երբ տեղի են ունենում իսկապես արմատական, կարևորագույն փոփոխություններ ԸՕ-ի մեջ: Ձեր կարծիքն էի ուզում պարզապես լսել, սահմանադրական օրենքն այսպես հապշտապ փոխելը ճի՞շտ բան է»,- հարց ուղղեց նա:

Արտակ Զեյնալյանն արձագանքել է, որ սովորական, բնականոն պայմաններում կհամաձայներ, որ ԸՕ և ցանկացած այլ իրավական ակտ ցանկալի կլինի ավելի երկար քննարկել, թողնել, որ այն հասունանա, դրա վերաբերյալ մտքերը խմորվեն, և ընդունվի հնարավորինս անթերի իրավական ակտ, այդ թվում` սահմանադրական օրենք Ընտրական օրենսգիրքը:

«Երկրում իրավիճակը, կարելի է ասել, ֆորսմաժորային է, և այս համատեքստում է, որ այսպիսի լուծում է առաջարկվել: Ընդհանուր առմամբ, համաձայն եմ, բայց սովորական պայմանների դեպքում: Այսօր երկրում ֆորսմաժորային իրավիճակ է, դրա համար կառավարությունն այսպիսի ֆորսմաժորային լուծում է առաջարկում»,- ասաց Զեյնալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:18 15.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

09:10 15.08.2025

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

09:00 15.08.2025

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 15.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

08:41 15.08.2025

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

F-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

08:30 15.08.2025

Լավրովը և Դարչիևը ժամանել են Ալյասկա

Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը ժամանել են Ալյասկա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում ուրբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով 22:30-ին: Գագաթնաժողովը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաբազայում: Քաղաքական գործիչները նախ կհանդիպեն տետ ա տետ, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնուհետ բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի շուրջ: ...

BACK_TO_TOP