Համաներման արդյունքում ազատություն կշնորհվի 342 անձի․ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+21.09 oC

Համաներման արդյունքում ազատություն կշնորհվի 342 անձի․ Զեյնալյան

14:35 31.10.2018

«Ես ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մենք արդարադատություն չէ, որ իրականացնելու ենք, դատական գործերը չենք վերանայելու, սա անհատական մոտեցում չէ, կամ կոնկրետ գործեր համաներման ակտով անցկացնելու պրոցես չէ»,- Ազգային ժողովում համաներման նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ խոսքում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Նա հրապարակեց նոր ստացած տվյալներ, որոնց համաձայն՝ համաներման արդյունքում ազատության մեջ կհայտնվի դատապարտված 342 անձ։ Սա եղել է այն բանի պատճառով, որ ազատազրկումների ստորին շեմը 3-ից դարձել է 4 տարի, բարձր շեմը՝ 5-ից 6 տարի։

Զեյնալյանի խոսքերով՝ այս համաներումն ամենաընդգրկունն է նախկինում՝ 2009, 2011, 2013 թվականների համաներումների համեմատությամբ։ Նա հիշեցրեց, որ այս համաներումն ունի 6500 շահառու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտում

09:30 15.08.2025

Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտում

Հնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:18 15.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

09:10 15.08.2025

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներ

Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

09:00 15.08.2025

Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համար

Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 15.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

08:41 15.08.2025

F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska Landmine

F-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...

BACK_TO_TOP