Ավտովթարից տուժել են 2 տարեկան երեխաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Ավտովթարից տուժել են 2 տարեկան երեխաներ

12:08 21.05.2018

Երեկ՝ մայիսի 20-ին, երեկոյան 11։30-ի սահմաններում, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:  

Դեպքի վայր  մեկնած փրկարարները պարզել են, որ Գ. Հասրաթյան փողոցի թիվ 14/3 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes» մակնիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով ավտոմեքենաների 2-ամյա երկու ուղևորները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նրանցից մեկը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ մյուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

15:16 27.04.2024

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) […] ...

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

15:07 27.04.2024

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների […] ...

Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

13:43 27.04.2024

Պայթյունի սպառնալիքով պայմանավորված՝ տարհանվել է «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում են ՌԴ իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ տարհանումը կատարվել է վարչական շենքի յոթերորդ հարկում, կատարվում է ստուգում։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ իրավիճակը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։ ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

13:34 27.04.2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի […] ...

Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:14 27.04.2024

Խաղաղ օվկիանոսում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ ճապոնական Օգասավարա կղզիներից դեպի արևմուտք, Հոնսյու գլխավոր կղզու ափից ավելի քան 700 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Երկրաշարժի օջախը  540 կմ խորության վրա է։ Ցնցումները զգացվել են Օգասավարա կղզիներում, սակայն աննշան տատանումներ են գրանցվել նաև Տոկիոյում։ Իր հերթին, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:07 27.04.2024

Ճապոնիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տվյալների՝ էպիկենտրոնը գտնվել է Համամացու քաղաքից (Հոնսյու կղզի) 784 կմ հարավ-արևելք, որտեղ բնակվում է 791 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը 503 կմ խորության վրա է: ...

BACK_TO_TOP