20:59 07.11.2018
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանի շրջանակներում նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Եվրոպայի խորհրդի նախասրահում ներկայացված էր Երևանի մասին պատմող ցուցադրություն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ համայնքների միությունը:
Հանդիսավոր արարողության ընթացքում իր ելույթում ԵԽ կոնգրեսի նորընտիր նախագահ Անդրես Կնապեն հայտարարեց՝ իր համար մեծ պատիվ է նման արարողությանը մասնակցելը ու նշեց.
«Կոնգրեսն ու Հայաստանը երկարատև համագործակցության պատմություն ունեն և լավ հարաբերություններ ու փոխվստահության մթնոլորտ է ձևավորված: Հայաստանի թավշյա հեղափխությանը մենք հետևեցինք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Հեղափոխությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը խաղաղ ճանապարհով գնում է ժողովրդավարական փոփոխությունների»:
Անդրես Կնապեն շնորհակալություն հայտնեց գեղեցիկ Երևանի մասին ցուցադրությունն իրենց ներկայացնելու համար ու նշեց՝ ցուցադրությունը վկայում է այն մասին, որ 2800-ամյա Երևանը նաև դինամիկ ու զարգացող քաղաք է:
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով Կոնգրեսին ընդունելության համար, իր ելույթում նշեց.
«Երևանը ներկայացնում է հայ ժողովրդի միասնականությունը: Մենք՝ հայերս, պաշտում ենք մեր մայրաքաղաքը և նրա բացառիկ մթնոլորտը: Մենք սիրում ենք նաև մեր հյուրերին, ուստի բոլորին սիրով կհյուրընկալենք Երևանում»:
Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշեց՝ Կոնգրեսը ոչ միայն Եվրոպայի 200 հազար տեղական իշխանությունների միասնական ձայնն է, այլև մշակութային երկխոսության յուրահատուկ հարթակ: Անդրադառնալով Երևանի պատմությանը՝ Էմին Երիցյանը նշեց.
«Այս տարի տոնելով մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը՝ մենք օգտագործեցինք նաև լավ առիթը Կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում ձեզ ներկայացնելու մեր մայրաքաղաքի պատմության մի հատվածը։ Հուսով եմ՝ ցուցադրությամբ ձեզ հաղորդակից կդարձնենք այն ջերմությանն ու սիրուն, որ իր շուրջ ստեղծում են Երևանն ու Հայաստանը»։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոնՍկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...
21:56 11.06.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Ճամբարակում շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: «Խորին ցավակցություն ենք հայտնում ք.Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների մտերիմներին և հարազատներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշվում է հայտարարության մեջ: ...
21:46 11.06.2025
Զովունիում նոր կառուցվող շենքից մարդ է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժիշկները […] ...
21:42 11.06.2025
Առինջ գյուղում մեքենաներ են բախվել, բռնկվել է հրդեհ. կան տուժածներՀունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների […] ...
21:39 11.06.2025
Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացըԵրևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն, Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե […] ...