Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կառուցվող հրապարակի շինարարությունը ձգձգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+34.09 oC

Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կառուցվող հրապարակի շինարարությունը ձգձգվում է

00:24 17.11.2018

Սուբվենցիոն ծրագրով Մուշ 2/2 թաղամասում իրականացվող հրապարակի կառուցման աշխատանքները նախատեսված ժամկետներում, ամենայն հավանականությամբ, չեն ավարտվի: Այստեղ էլ, ինչպես փողոցաշինական մեծ ծրագրում է, խոչընդոտել են նախագծային փոփոխությունները: Մոտ 106 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի 70 տոկոսը համաֆինանսավորել է համայնքային բյուջեն, իսկ 30 տոկոսը՝ կառավարությունը:

Շիրակի մարզից ներկայացվել ու հաստատվել են երկու ծրագիր, երկուսն էլ առայժմ անավարտ են: Քաղաքապետարանը առաջնահերթ էր համարել Մուշ 2/2 թաղամասում հրապարակ-այգի կառուցելու և աղբահան մեքենաներ ձեռք բերելու ծրագրերը:

Երեք հեկտար տարածքի վրա 4 ամսում շինարարները հարթեցում, եզրաքարերի տեղադրում և մասնակի բետոնապատումն են ավարտել: Գործի մեծ ու հիմնական մասը մնում է: Շարունակելու համար ճիշտ նախագիծ է պետք: Եղածը թերություններով է, ուղարկել են փոփոխության: Պատվիրատուն և նախագծողը քաղաքապետարանն է, իսկ  թե ինչու են նախագծման աշխատանքներն ուշանում, շինարարին բացատրություններ չեն տալիս:

Հիմնական աշխատատար գործը ջրավազանի կառուցումն է, որն ավելի շուտ պետք է սկսած ու ավարտած լինեին: Կենտրոնից գործը սկսելու փոխարեն, բանվորները հակառակն են արել: Նախագծային թերություններից ելնելով՝ ջրավազանի կառուցումը հանվել է ընդհանուր շինարարությունից:

Ջրավազանը չկա, փոխարենը պետք է շատրվաններ կառուցվեն, բայց դրանց գծագիրն էլ չկա: Հրապարակի կենտրոնական մասում աշխատանքները դադարեցրել, անցել են  երկրորդական աշխատանքներին ՝ ճեմուղիներն են բետոնապատում: Այստեղ էլ գործը շինարարի համար հարթ չէ:

Բետոնապատում ավարտած են եղել, երբ նախագծողներն ասել են, թե լուսավորության ցանցի մալուխները պետք է դարձնել ստորգետնյա: Պարզվում է, շինարարին ներկայացրած  սկզբնական նախագծով նախատեսված աշխատանքների մեծ մասը չի արվելու: Շինարարին տրվել է մի նախագիծ, որով, ըստ էության, չեն էլ առաջնորդվում:

Ժամկետների խախտումներ, հավանաբար, չեն լինի Մուշ և Անի թաղամասերն իրար կապող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներում: Ընդամենը վեց հարյուր մետր երկարությամբ փողոցում ասֆալտապատումը շինարարն ավարտել է  ու  անցել մայթերին, իսկ ասֆալտ անելու երաշխիքը եղանակն է:

Փողոցաշինական լայնածավալ ծրագրով, սա  երկրորդ փողոցն է, որի վերակառուցումը գրեթե ավարտված է, բայց առանց անձրևաջրատար համակարգի: Կուտակվող ջրերը հեռացվելու են թեքությամբ տեղադրված խողովակների միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

19:12 07.08.2025

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:06-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող անտառի արահետներից մեկում քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ գյուղի մոտակա անտառում հայտնաբերել են չորս քաղաքացու […] ...

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

18:51 07.08.2025

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։ ...

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

18:36 07.08.2025

Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք․ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում: Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում: «Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում, ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված […] ...

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

18:27 07.08.2025

Հարավային Կովկասում տարանցիկ ճանապարհը կշահագործվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում. Reuters

Reuters գործակալությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային […] ...

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:21 07.08.2025

Հալաբյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 7-ին` ժամը 16:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։ ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:16 07.08.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ ՔԿ տեսանյութում: ...

BACK_TO_TOP