19:57 18.10.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում:
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Ռուսթավելի փողոցի՝ մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքների արդյունքներին: 2017 թ. մարտի 21-ին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին տրված համապատասխան թուլտվությունից հետո, Ռուսթավելի փողոցի՝ Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում մեկնարկել են քանդման աշխատանքները: Ամբողջությամբ վերականգնվել են փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր և այլն): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով, ամբողջությամբ կահավորվել է (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ): Վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնումն ու ենթակառուցվածքների բարելավումը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվել է 7700 քառ. մետր տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ հիմնանորոգված փողոցն իրեն շատ է դուր եկել, և հաջորդ փողոցը, որը Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է, լինելու է Շիրազի փողոցը: Նախատեսվում է շինաշխատանքներն սկսել գալիք տարվա մարտից: «Կումայրի պատմական կենտրոնի ծրագիրն անպայման ավարտին ենք հասցնելու: Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցն այսօր համ ու հոտով փողոց է: Մեր հիմնական նպատակն է Գյումրու կոլորիտն ու ինքնատիպությունը չկորցնելը», – ասել է Կարեն Կարապետյանը: Գյումրեցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրն իրականացնելու և Գյումրին մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:
Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել ծրագրի շրջանակում մասնավոր նախաձեռնություններով վերականգնվող տարբեր շենք-շինություններն ու ներդրումային ծրագրերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցներով առաջիկայում քաղաքում իրականացվելու են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինական խոշոր ծրագրեր:
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրիի այցելուների տեղեկատվական նորաբաց կենտրոն, ծանոթացել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններին: Տեղեկացվել է, որ կենտրոնը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար լինելու է Հայաստանի, այդ թվում՝ Գյումրիի մասին ցանկացած տեղեկատվություն հաղորդող վայր, որտեղ հյուրերին տրամադրվելու է մեր երկրի տեսարժան և զբոսաշրջային վայրերի մասին ամբողջական տեղեկատվություն:
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...
23:10 08.05.2025
Պետդեպ. Ռեսուրսների մասին համաձայնագիրը կապված չէ կարգավորման բանակցությունների հետԱՄՆ-Ուկրաինա բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիրը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ «Հիշեցնում եմ ձեզ, որ սա (խմբ. բնական պաշարների վերաբերյալ գործարքը) ոչ մի կերպ կապված չէ հրադադարի շուրջ բանակցությունների և հակամարտության հետ», – ասել է Բրյուսը։ Նա նշել է, որ […] ...
22:57 08.05.2025
Դեսպան Խաչատրյանը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական արարողությանըՄայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից […] ...
22:48 08.05.2025
Հայաստանը պաշտպանել է Հնդկաստանին Պակիստանի հետ իր ունեցած հակամարտության հարցումԵրկու միջուկային գերտերությունների՝ Պակիստանի ու Հնդկաստանի միջև զինված բախումը նոր թափ է ստանում: Ռազմական հարցերով փորձագետները լիարժեք պատերազմի մասին են խոսում: Արդյո՞ք ստեղծված պայմաններում Հայաստանը կարող է չեզոքություն պահպանել: Ի՞նչ նոր զարգացումներ կան Հնդկաստանի և Պակիստանի բախումներում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկություն այն մասին, որ […] ...
22:38 08.05.2025
Անահիտ Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինաշխատանքներինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն և հետևել ընթացող շինարարական աշխատանքներին: ««Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևեցի ընթացող շինարարական աշխատանքներին. վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,-գրել է նախարարը: ...
22:24 08.05.2025
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանըՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը: Այս մասին հայտնել են կառավարությունից: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվավոր հյուրեր աշխարհի […] ...