13:00 23.11.2018
Կոշտ ընտրապայքար է լինելու, անցած խորհրդարանական ընտրությունների հանգստությունը չի լինելու, տարբեր քաղաքական ուժեր են տարբեր ամբիցիաներով: Այս մասին հայտարարել է ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը «Ազգային Ժողովի ընտրություններն ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա հեռարձակողների գործունեությունը» թեմայով սեմինարի ժամանակ:
Նրա խոսքերով՝ ԸՕ և մեթոդաբանությունը թույլ է տալիս հավասար հնարավորություններ և հավասար պայմաններ ստեղծել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար:
«Թե ինչքանով կօգտվեն, այդ ծանրությունը ձեզ վրա չպետք է վերցնեք: Նախադեպից ենք ելնում, դուք արհեստականորեն փորձել եք բոլորին հավասար տեղ տրամադրել, որը հնարավոր չէ»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի՝ առաջատար քաղաքական ուժերը չեն կարող հավասար լուսաբանում ունենալ, դա հնարավոր չէ, ռադիոների և հեռուստաընկերությունների խնդիրը միայն հավասար հնարավորություններ ստեղծելն է:
«Նորաստեղծ ուժերը, եթե չեն անում միջոցառումներ, խուսափում են, արհեստական որևէ բան ստեղծել պետք չէ: Ցանկացած քաղաքական ուժի՝ ձեր վրա ճնշումները, պարտադրելը բացառվում է: Եթե զգում եք կա նման խնդիր, միանգամից դիմեք մեր հանձնաժողով»,- ասաց Հակոբյանը:
Չնայած սրան՝ հանձնաժողովը հիշեցրեց, որ չպետք է մոռանալ որևէ քաղաքական ուժի մասին հիշատակել, դա պարտադիր պայման է: Ըստ ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի՝ հասարակությանը պետք է տեղյակ պահել, որ կա այսպիսի քաղաքական ուժ, բայց պետք չէ հետախուզություն անել՝ պարզելու, թե ինչու են թաքնվել:
Հանձնաժողովում հորդորեցին նաև այս ընթացքում քաղաքական ուժերի շտաբերի հետ աշխատել գրավոր, որպեսզի հետագայում անհիմն բողոք չլինի, թե հարցազրույցի չեն հրավիրվել և դժվարություններ են ունեցել եթեր դուրս գալու իրենց համար նախատեսված ժամին:
19:53 09.08.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:25 09.08.2025
Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը […] ...
19:15 09.08.2025
Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունըՀնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...