15:18 23.11.2018
Քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Արմեն Բադալյանը այսօր վերլուծել են քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները: Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի «Երջանիկ անհատ, հոգատար հասարակություն, զարգացած պետություն» կարգախոսին՝ քաղտեխնոլոգները նշեցին, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսն ավելի լավն էր:
«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ՔՊ-ն շատ արագ դառավ ինչ-որ չինովնիկական համակարգ ու ինչ-որ շրջանակների մեջ իրեն դրեց»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Քոչարյանը շեշտեց, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը շրջանառության մեջ դրեցին հենց «Իմ քայլի» ներկայացուցիչները, բայց հասարակական արձագանքից կարծես հետ կանգնեցին այդ կարգախոսից, մինչդեռ այն ավելի լավն էր:
«Գոնե այդ կարգախոսի մասին կխոսեին, դա անընդհատ կլիներ մարդկանց ուշադրության կենտրոնում: Այդ կարգախոսը գործողություն էր ցույց տալիս: Տպավորություն է, թե իրենք իրենց շրջանառած նախնական կարգախոսից վախեցան»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Իսկ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, անդրադառնալով այդ կարգախոսի մասին ֆեյսբուքյան քննադատություններին, նշեց, որ «Ֆեյսբուքը» չի ներկայացնում ամբողջ հասարակությունը:
«Կարող է՝ «Ֆեյսբուքում» 1000 հոգի դեմ է, բայց 2 մլն հոգի, հնարավոր է, կողմ է»,- հավելեց Արմեն Բադալյանը:
20:13 09.08.2025
Բանակցությունները հաջող են ընթանում, սակայն Սպերցյանն Անգլիա տեղափոխվելու վերաբերյալ դեռ հստակ որոշում չունի«Սաութհեմփթոնը» բանակցում է «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հետ, հաղորդում է Metaratings-ը։ Անգլիական ակումբն ու հայ ֆուտբոլիստն այժմ քննարկում են անձնական պայմանագրի կետերը։ 25-ամյա ֆուտբոլիստին «Սաութհեմփթոնում» ցանկանում է տեսնել թիմի գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը։ Բելգիացի մասնագետը դեռ 2024թ. ամռանը, երբ մարզում էր ֆրանսիական «Լանսը», ցանկանում է ձեռք բերել Սպերցյանին։ Բանակցությունները հաջող են […] ...
19:53 09.08.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հռչակագրի ստորագրումըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ համատեղ հռչակագրի ստորագրումը և այն համարում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևոր հանգրվան: Այս մասին ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ: «Գլխավոր քարտուղարը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ […] ...
19:39 09.08.2025
Հնդկաստանի ԱԳ նախարարն աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՕգոստոսի 9-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը: Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։ ...
19:37 09.08.2025
Ռանոսի առաջին գոլը «Բորուսիա» վերադարձից հետոՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» վերադարձից հետո առաջին գոլն է խփել: 22-ամյա հայ ֆուտբոլիստը անգլիական «Բրենթֆորդի» դեմ ընկերական խաղի 30-րդ րոպեին բացել է հաշիվը: Նա փոխարինվել է 70-րդ րոպեին, խաղն ավարտվել է 2-2 հաշվով: ...
19:25 09.08.2025
Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը […] ...