Ցուցանիշների մասին չեմ ուզում ոչինչ ասել, ընտրություններին ժողովուրդը իր խոսքը կասի. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+30.09 oC

Ցուցանիշների մասին չեմ ուզում ոչինչ ասել, ընտրություններին ժողովուրդը իր խոսքը կասի. Փաշինյան

18:23 24.11.2018

Երեկ GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ  քայլը» դաշինքը նախնական տվյալներով 68.3 տոկոս է ստանալու խորհրդարանում:

Այսօր համաերևանյան երթի ժամանակ լրագրողներն այս ցուցանիշների վերաբերյալ հարց ուղղեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Հարցին, թե այս ցուցանիշը բավարարո՞ւմ է, Փաշինյանը պատասխանեց.

«Գիտեք, ես հիմա ցուցանիշների մասին չեմ ուզում ոչինչ ասել: Կարծում եմ, որ ընտրություններին ժողովուրդը իր խոսքը կասի»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց, որ առաջիկա ընտրություններում ցանկալի սցենարը կլինի այն, որ ԱԺ-ում ունենան մեծամասնություն.

«Պինդ մանդատ ստանանք ժողովրդից, մեր սկսած բարեփոխումները շարունակենք և իրականացնենք տնտեսական հեղափոխություն»,- ասել է Փաշինյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ Կրացիոս

21:32 09.08.2025

Հրաշալի հանդիպում ունեցա նախարար Մխիթար Հայրապետյանի հետ. Մայքլ Կրացիոս

Սպիտակ տան՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսn անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երեկ ունեցած հանդիպմանը։ X-ի իր միկրոբլոգում նա մասնավորապես գրել է. «Հրաշալի հանդիպում ունեցա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Հայաստանը ձևավորել է բարձր զարգացած տեխնոլոգիական ոլորտ՝ նշանակալի […] ...

Փարիզում բողոքի ցույց է անցկացվել Գազայի հատվածը գրավելու Իսրայելի ծրագրերի դեմ

21:16 09.08.2025

Փարիզում բողոքի ցույց է անցկացվել Գազայի հատվածը գրավելու Իսրայելի ծրագրերի դեմ

Փարիզում տեղի է ունեցել Պաղեստինի աջակցության և Իսրայելի իշխանությունների կողմից Գազայի հատվածում ռազմական գործողությունը ընդլայնելու ծրագրերի դեմ բողոքի ակցիա, հաղորդում է TASS-ը: Հարյուրավոր ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի արևելյան մասում՝ Բաստիլի հրապարակում, ժամը 15:00-ից: Միջոցառման անվտանգությունն ապահովել են ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցները: Որոշ ցուցարարներ գդալներով խփել են մետաղական կաթսաներին և ափսեներին՝ Գազայի հատվածում սննդի պակասի վրա […] ...

Յամալն ու Լևանդովսկին տուգանվել են

21:00 09.08.2025

Յամալն ու Լևանդովսկին տուգանվել են

Ռոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը տուգանվել են 5000 եվրոյով «դոպինգային վերահսկողության պաշտոնական ներկայացուցչի հրահանգները չկատարելու և դոպինգային վերահսկողության գոտի ժամանակին չներկայանալու համար»։ ՈՒԵՖԱ-ն նաև 5250 եվրոյով տուգանել է «Բարսելոնա» ակումբին երկրպագուների կողմից խաղադաշտ առարկաներ նետելու և 2500 եվրոյով՝ դյուրավառ նյութեր օգտագործելու համար: ...

Հայաստանն արժանի է խաղաղության․ Տիգրան Ավինյան

20:50 09.08.2025

Հայաստանն արժանի է խաղաղության․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է խաղաղության գործընթացին։ «Հայաստանը արժանի է խաղաղության։ Մեր քաղաքացիներն արժանի են խաղաղության։ Մեր սերունդներին մենք պիտի ժառանգենք ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն, զարգացում, բարեկեցություն։ Եվ մենք անելու ենք դա։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե խաղաղությունը, կեցցե կյանքը»,-գրել է Ավինյանը։ ...

Զելենսկի. Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները, մենք պետք է միասին գործենք ռուսական ծրագրի դեմ

20:41 09.08.2025

Զելենսկի. Թրամփը ցանկանում է դադարեցնել սպանությունները, մենք պետք է միասին գործենք ռուսական ծրագրի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Նրանք քննարկել են Միացյալ Նահանգների հետ խաղաղության ջանքերի համակարգումը։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։ «Կարևոր է, որ Ամերիկան ունենա պատերազմը դադարեցնելու վճռականություն և կարողություն, և մենք ողջունում ենք այն փաստը, որ նախագահ Թրամփը ձգտում է դադարեցնել սպանությունները։ Եվ […] ...

Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Զելենսկուն

20:25 09.08.2025

Մակրոնը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ զանգահարել է Զելենսկուն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա հանդիպման մասին հայտարարությունից հետո մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ «վերջին մի քանի ժամերի իրադարձություններից հետո» զրուցել է մի քանի եվրոպացի առաջնորդների և Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի […] ...

BACK_TO_TOP