19:24 01.12.2018
Վրաստանը դեկտեմբերի 17-ին Թաիլանդում մեկնարկող «Միսս տիեզերք-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը:
Մոդելը, որը զբաղվում է երաժշտությամբ, ցանկանում է պատշաճ կերպով ներկայացնել Վրաստանը հեղինակավոր գեղեցկության մրցույթում: Լարան նոյեմբերի 29-ին արդեն մեկնել է Թաիլանդ: Նա «Միսս տիեզերք-2018»-ին մասնակցելու իրավունք է ստացել՝ նվաճելով «Վիցե միսս Վրաստան-2017» տիտղոսը: Աղջիկը ծնունդով Վրաստանի Թելավի քաղաքից է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանի Չեբոքսարի քաղաքում, ապա կրկին վերադարձել հայրենիք:
«Երեք տարի է՝ բնակվում եմ Թբիլիսիում: Ես հաճախ եմ ճանապարհորդել, սակայն միշտ ձգտել եմ վերադառնալ հայրենիք, որովհետև շատ եմ սիրում Վրաստանը: Մենք երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանում: Մայրս վրացի է, հայրս՝ հայ, որը ծնվել և մեծացել է Վրաստանում»,- պատմել է Լարան:
Մոդելային կարիերան Լարան սկսել է Ռուսաստանում, երբ 17 տարեկան էր: Սկզբում ընտանիքն այն համարում էր հրապուրանք՝ չպատկերացնելով, որ աղջկա զբաղմունքը կարող է վերաճել հաջող կարիերայի:
«Դպրոցը, այդ թվում՝ երաժշտական, ավարտել եմ Ռուսաստանում: Ի դեպ, այս տարի հաճելի զուգադիպություն եղավ: Ռուսաստանում «Միսս Ռուսաստան» տիտղոսը նվաճած մոդելը, որը ևս մասնակցելու է «Միսս տիեզերք-2018» գեղեցկության մրցույթին, և ես նույն գործակալությունից ենք, այնպես որ, ռուսական գործակալությունը միաժամանակ կաջակցի և՛ ինձ, և՛ նրան»,- ասել է Լարա Յանը:
Վրաստանը նման մրցույթին ներկայացնելը Լարայի համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն և քրտնաջան աշխատանք: Մի ամբողջ տարի աղջիկը քրտնաջան աշխատել է, որպեսզի արժանապատիվ ներկայացնի Վրաստանը, որը նրան միջազգային մրցույթի ուղեգիր է տվել:
«Ցանկացած աղջկա համար ներկայացնել իր երկիրը նման պատասխանատու մրցույթում, ինչպիսին է«Միսս տիեզերքն» է, պատիվ է և պատասխանատվություն: Այդ պատճառով ես շատ եմ աշխատում, որ չսխալվեմ և ոչինչ չմոռանամ»,- ասում է Լարան:
Փորձերը, առողջ ապրելակերպը, «բյութի պրոցեդուրաները» Լարիի կյանքի անքակտելի մասն են: Նրա կարծիքով՝ այն իր կյանքի անքակտելի մասն է, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք:
«Կարծում եմ՝ պետք է շատ աշխատել և խելացի լինել: Կարևոր է ունենալ նպատակ, լինել ուժեղ, լինել համբերատար , որովհետև իրական կյանքում ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է հեռվից՝ անցար պոդիումով և վերջ: Դա շատ բարդ է, և պետք է աշխատել ամեն օր»,- համոզված է երիտասարդ մոդելը:
Լարան տիրապետում է վրացերեն, ռուսերեն լեզուներին, սովորում է անգլերեն ու թուրքերեն: Անգամ թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը, որը մոդելը մտադիր է ներկայացնել հանրությանն իր ծննդյան օրը՝ հունվարի 1-ին:
«Նաև վիզաժիստ եմ: Ինչ վերաբերում է երաժշտությանը, ինքս եմ գրում և շուտով կկիսվեմ ունկնդիրներիս հետ»,- ասել է նա:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...