ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը «Միգրանտների միջազգային օրվա» առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+27.09 oC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը «Միգրանտների միջազգային օրվա» առթիվ

21:59 17.12.2018

Դեկտեմբերի 18-ին, նշվում է Միգրանտների միջազգային օրը։ Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։
Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչությանից։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Միգրացիան տնտեսական աճի, դինամիզմի և փոխըմբռնման համար հզոր շարժիչ է։ Այն միլիոնավոր  անձանց թույլ է տալիս փնտրել նոր հնարավորություններ՝ օգուտ տալով ինչպես սկզբնային այնպես էլ նպատակակետային համայնքներին։Այդուհանդերձ, երբ միգրացիան վատ է կառավարվում, այն կարող է ուժեղացնել տարանջատումները հասարակությունների մեջ և միջև, մարդկանց խոցելի դարձնել շահագործման ու չարաշահման համար, թուլացնել կառավարության հանդեպ հավատը։

Այս ամիս աշխարհն ուղենշային քայլ առաջ կատարեց՝ ընդունելով «Ապահով, կանոնակարգված և կանոնավոր միգրացիայի» գլոբալ համաձայնագիրը։

Ապահովված լինելով Միավորված ազգերի կազմակերպության անդամների ճնշող մեծամասնության աջակցությամբ՝ Համաձայնագիրը կօգնի մեզ զբաղվել միգրացիայի իրական մարտահրավերներով՝ միաժամանակ քաղելով դրա բազում օգուտները։

Համաձայնագիրը մարդակենտրոն է և հիմնավորված մարդու իրավունքներով։

Այն մատնանշում է մի ուղի, որը կընձեռի միգրացիայի համար ավելի օրինական հնարավորություններ և կօգնի կատարել մարդկանց թրաֆիքինգը վերացնելու ավելի հզոր գործողություն։

Միգրանտների միջազգային օրը եկե՛ք բռնենք Գլոբալ համաձայնագրի նախատեսած ուղին. այնպես անենք, որ միգրացիան աշխատի հօգուտ բոլորի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը

12:10 12.06.2025

«Ինտերը» կգնի Նիկոլա Զալևսկիի տրանսֆերը

«Ինտերը» կգնի լեհ կիսապաշտպան Նիկոլա Զալեվսկիի ամբողջական տրանսֆերը «Ռոմայից», հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Լեհ ֆուտբոլիստը հունվարից վարձակալությամբ հանդես էր գալիս «Ինտերի» կազմում: Իտալական ակումբը Զալևսկիի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք ուներ, որից ցանկանում է օգտվել: Գործարքը կարժենա 6 միլիոն եվրո: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում մասնակցել է 11 խաղի՝ դառնալով 1 գոլի ու […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

11:51 12.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների […] ...

ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

11:49 12.06.2025

ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման վերապատրաստումները կիրականացնի Ուսուցման ազգային հիմնադրամը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2025 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող մեկ կազմակերպություն: Ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը` վերապատրաստման դասընթացների իրականացման նպատակով երաշխավորվել է Ուսուցման ազգային հիմնադրամը: ...

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:41 12.06.2025

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ

11:20 12.06.2025

Նիկո Ուիլյամսը՝ «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ

«Աթլետիկի» վհարձակվող Նիկո Ուիլյամսը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախն է, հաղորդում է Sport Bild-ը: Գերմանիայի չեմպիոնը ցանկանում է 22-ամյա իսպանացու տրանսֆերով ուժեղացնել հարձակման գիծը: «Բավարիան» փոխարինող է փնտրում Լերոյ Սանեին, որը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Գալաթասարայում»: «Բավարիան» Նիկո Ուիլյամսի համար կարող է վճարել 50 միլիոն եվրո: Գերմանական ակումբը պատրաստ է տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

11:04 12.06.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ ...

BACK_TO_TOP