Սալոմե Զուրաբիշվիլին՝ նախնիների դղյակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+20.09 oC

Սալոմե Զուրաբիշվիլին՝ նախնիների դղյակում

00:07 20.12.2018

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին անգամ այցելել է նախագահական նստավայր՝ Աթոնելի փողոցի վրա գտնվող Օրբելիանիների իշխանական դղյակ:

Զուրաբիշվիլին ժամանակավորապես կաշխատի նստավայրի վարչական հատվածում, մինչև ամբողջությամբ կավարտվեն շենքի վերանորոգման աշխատանքները:

«Այստեղ լինելու է ձեր տունը»,- ասել է Զուրաբիշվիլին՝ որպես նախագահ առաջին անգամ լրագրողների հետ հանդիպելով Աթոնելիի փողոցում գտնվող նախագահի նստավայրում:

«Ողջունում եմ հասարակությանը, որը նայում է ինձ առաջին օրը Աթոնելիի պալատում: Շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ: Գիտեմ, որ այս պահին ամեն ինչ այնպես չէ, ինչպես կլինի մի քանի շաբաթից, սակայն ունենք հնարավորություն աշխատելու շենքի այս մասում: Շատ գործ ունենք անելու և շենքի վիճակը այնքան էլ կարևոր չէ, այն կարևոր կլինի միայն հյուրերին ընդունելու համար»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նորընտիր նախագահը լրագրողներին վստահեցրել է, որ մամուլի հետ լինելու են հաճախակի, այսպես կոչված, «off the record» ձևաչափով հանդիպումներ:

«Կարևոր է, որ դուք դա իմանաք և հարկավոր չէ, որ հենց այդ վարկյանին այդ լրատվությունը դառնա հրապարակային: Այսպիսի ձևաչափ ունեի նաև Արտաքին գործերի նախարարությունում»,-հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նրա գնահատմամբ՝ նման ձևաչափերը բոլորի համար հետաքրքիր կլինեն:

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

08:50 28.05.2025

ԱՄՆ-ը կապ է հաստատում աշխարհի տարբեր երկրների գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար

ԱՄՆ վարչակազմը դիմում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում իր գործընկերներին՝ Սիրիայի տնտեսություն ներդրումներ ներգրավելու համար։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Մենք համագործակցում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ Սիրիա ներդրումներ ներգրավելու համար», – ասել է դիվանագետը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել էր 180 […] ...

«Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի

08:40 28.05.2025

«Բարսելոնան» Յամալի հետ 6 տարվա պայմանագիր կկնքի

«Բարսելոնան» և 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կստորագրեն, հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը: Եվրոպայի չեմպիոնը 2024/25 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 55 խաղ, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում: Նա կատալոնական ակումբի հետ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, գավաթը և Լա լիգայի չեմպիոնական […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:35 28.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:30 28.05.2025

Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 1:30-ին (Մոսկվայի ժամանակով 4:30)՝ Կաբո Սան Լուկաս քաղաքից 367 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 68 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի մասին տեղեկություններ չեն տրամադրվել։ ...

Կանցկացվի ձյուդոյի վետերանների Հայաստանի 6-րդ առաջնությունը

08:20 28.05.2025

Կանցկացվի ձյուդոյի վետերանների Հայաստանի 6-րդ առաջնությունը

Հայաստանում կկայանա ձյուդոյի վետերանների ամենամյա բաց առաջնությունը: 2025 թվականին մրցաշարը կանցկացվի Վանաձորում: Մրցաշարն ամեն տարի փոխում է քաղաքը: Հիշեցնենք, որ 2024-ին բաց առաջնությունն անցկացվել էր Չարենցավանում: Մրցաշարը կկայանա մայիսի 31-ին: Այս տարի առաջնությունը նվիրված է լինելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 28.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP