23:32 26.12.2018
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերի հետ, ըստ որոնց՝ Սիրիայում «Իսլամական պետությունը» ջախջախվել է, և այդ կապակցությամբ իրենք դուրս են բերում ամերիկյան բանակն այդ պետության տարածքից։
Գերմանիայի ՊՆ ղեկավարի խոսքով՝ մի կողմից ԻՊ խմբավորումը դեռ լիարժեք չի ջախջախվել, մյուս կողմից՝ ամերիկյան կողմը դեռ չի բացատրել, թե զորքերի դուրսբերումից հետո որոնք են լինելու իրենց հետագա քայլերը։
«Մենք՝ եվրոպական բարեկամ պետությունների ու մուսուլմանական երկրների հետ միակարծիք ենք ԻՊ վերականգնումը կանխելու ցանկության հարցում»,- ասել է ֆոն դեր Լյայենը։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե ամերիկյան զորքերը դուրս են բերվում, ապա դաշնակից ուժերին ամերիկյան աջակցությունը անհրաժեշտ է լինելու օդուժի լիցքավորումն ամերիկյան բազաներում իրականացնելու, ինչպես նաև արբանյակային հետախուզության տվյալներ ստանալու հարցում։
19:03 09.08.2025
«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարելՄիլանի «Ինտերն» ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Իտալիայի փոխչեմպիոնը երկրորդ րոպեին գոլ է բաց թողել, իսկ 1-ին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է Հաքան Չալհանօղլուն: 2-րդ խաղակեսի սկզբնամասում իտալական ակումբից պատասխան գոլը խփել է արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, […] ...
18:50 09.08.2025
ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումինԵվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...
18:42 09.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...
18:23 09.08.2025
Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանըԻրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ […] ...
18:18 09.08.2025
Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ ՄիրզոյանՎաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...
18:07 09.08.2025
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում ամերիկյան կողմի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումըՀայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փուլը սկսվել է Ռուսաստանի անմիջական աջակցությամբ և կենտրոնական դերով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունների հետ: «Հարկ է հիշել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը սկսվել է […] ...