ԱՄՆ նախագահը կնոջ հետ չհայտարարված այց է կատարել Իրաք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

ԱՄՆ նախագահը կնոջ հետ չհայտարարված այց է կատարել Իրաք

07:18 27.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ չհայտարարված այց է կատարել Իրաք։

ԱՄՆ-ը  չի պատրաստվում դուրս բերել իր զորքերն Իրաքից։ Այս մասին հայտարարել է Թրամփն Իրաքում ռազմաբազա այցի ժամանակ։

«Եթե մենք տեսնենք, որ ԻՊ-ի հետ ինչ-որ բան է տեղի ունենում, ինչը մեզ դուր չի գալիս, մենք կարող ենք նրանց հարված հասցնել այնքան արագ ու այնքան ուժգին, որ նրանք չհասկանան, թե ինչ տեղի ունեցավ»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում համաշխարհային ոստիկանի դերով հանդես գալ և պատասխանատվություն կրել մոլորակի բոլոր հակամարտությունների կարգավորման համար։

Դեկտեմբերի 19-ին Թրամփը զորքերը Սիրիայից լիովին դուրս բերելու հրաման էր տվել։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ջախջախել է «Իսլամական պետությանը»։

Այդ ֆոնին դեկտեմբերի 21-ին հրաժարական տվեց Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունը

19:15 09.08.2025

Հնդկաստանը ողջունում է Պուտինի և Թրամփի հանդիպման վերաբերյալ համաձայնությունը

Հնդկաստանը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում հանդիպման վերաբերյալ համաձայնությունը, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը և բացել խաղաղության ճանապարհը, ասվում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալի հայտարարության մեջ: «Հնդկաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված համաձայնությունը՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին […] ...

«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարել

19:03 09.08.2025

«Ինտերը» 10 ֆուտբոլիստով երկու գոլ խփել և կամային հաղթանակ է տարել

Միլանի «Ինտերն» ընկերական խաղ է անցկացրել «Մոնակոյի» հետ և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարել: Իտալիայի փոխչեմպիոնը երկրորդ րոպեին գոլ է բաց թողել, իսկ 1-ին խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ մնացել է 10 ֆուտբոլիստով։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է Հաքան Չալհանօղլուն: 2-րդ խաղակեսի սկզբնամասում իտալական ակումբից պատասխան գոլը խփել է արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, […] ...

ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

18:50 09.08.2025

ԵԱՀԿ-ն արձագանքել է Մինսկի խումբը փակելու վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ դիմումին

Եվրոպայի անվտանգության և համագործակցության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպմանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ բոլոր ջանքերին, որոնք ուղղված են երկու երկրներում ամուր խաղաղության ու կայունության հասնելուն»,- ասել է նա։ Եռակողմ հանդիպման արդյունքներով […] ...

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

18:42 09.08.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ և պատմել նրան Վաշինգտոնի հետ իր շփումների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը իր բրազիլացի գործընկերոջը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հետ վերջերս կայացած հանդիպման հիմնական արդյունքների մասին: Բրազիլիայի նախագահը աջակցություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված […] ...

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

18:23 09.08.2025

Իրանը դեմ է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի ստեղծմանը

Իրանը դեմ է միջանցքի ստեղծմանը, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ, և կանի ամեն ինչ՝ այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Այս գաղափարի իրականացումը կսպառնա Հարավային Կովկասի անվտանգությանը, ուստի Իրանը շեշտում է, որ կշարժվի Հարավային Կովկասի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ թե՛ […] ...

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան

18:18 09.08.2025

Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ Միրզոյան

Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո նախարար Միրզոյանն X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»: ...

BACK_TO_TOP